05.07.2005. Ռ. Քոչարյանը կարեւորում է "Սահմանադրության բարեփոխումների
05.07.2006. Քոչարյանը ժամանել է Թեհրան
06 Հուլ 2011  
06.07.2011  |  15:17   |   Համացանց

05.07.2006. Իրան այցի նախապատրաստություն

Հուլիսի 5-6-ը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրանի Իսլամական Հանրապետություն կատարելիք աշխատանքային այցը նախապատրաստելու նպատակով հուլիսի 4-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի նախարար, հայ-իրանական կապերի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը հանդիպումներ է ունեցել Իրանի նավթի նախարար Վազիրի Համանեի եւ էներգետիկայի նախարար Փարվիզ Ֆաթթահի հետ:

Կողմերը կարեւորել են Հայաստանի նախագահի առաջիկա այցը, հստակեցրել ՀՀ եւ ԻԻՀ նախագահների հուլիսի 5-ին նախատեսված հանդիպումների եւ բանակցությունների ընթացքում Հայաստան-Իրան էներգետիկ բնագավառում համագործակցության զարգացմանն ուղղված հարցերի շրջանակը:

Հանդիպումներին անդրադարձ է եղել Իրան-Հայաստան գազատարի շինարարության ընթացքին, երկու երկրները միացնող բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, ինչպես նաեւ էներգետիկ բնագավառում երկու երկրների համագործակցության մյուս ծրագրերին:

Հայաստանի ԱԳ փոխնախարար, հայ-իրանական կապերի միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Արման Կիրակոսյանը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար, հայ-իրանական կապերի միջկառավարական հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ Մանուչեհր Մոթաքիի եւ փոխարտգործնախարար Մեհդի ՍաՖարիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, հանդիպմանն Արման Կիրակոսյանն անդրադարձել է Հայաստանի նախագահի այցի կազմակերպական խնդիրներին, գոհունակությամբ նշել, որ աշխատանքային խմբերն արել են հնարավորը այցն արդյունավետ եւ բարձր մակարդակով կազմակերպելու համար:
Մտքեր են փոխանակվել երկկողմ եւ տարածաշրջանային քաղաքական, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ, քննարկվել է Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի վերջին նիստում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Իրանի արտգործնախարարը Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները եւ իր հերթին հետաքրքրվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին իրադարձություններով:

Yerkir.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: