05.07.2006. Իրան այցի նախապատրաստություն
06.07.2006. Հայաստանը եւ Իրանը ձգտում են համակողմանի քաղաքական
06 Հուլ 2011  
06.07.2011  |  15:27   |   Համացանց

05.07.2006. Քոչարյանը ժամանել է Թեհրան

Այսօր սկսվել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի երկօրյա աշխատանքային այցը Իրանի Իսլամական Հանրապետություն: Նախատեսվում է, որ հայ-իրանական հանդիպումների հիմնական թեման կդառնա Իրան - Հայաստան կառուցվող գազատարը: 

2005 թվականին սկսված՝ 41 կիլոմետր երկարությամբ եւ 124 միլիոն դոլար արժողությամբ գազատարի առաջին հատվածի շինարարությունը ծրագրված է ավարտել 2007 թվականի սկզբին, իսկ երկրորդ մասի շինարարության եւ հատկապես դրանում ռուսական կողմի մասնակցության հարցը Ռոբերտ Քոչարյանի եւ Իրանի նախագահի խոսակցության թեման է դառնալու: 

Քոչարյանը եւ Ահմադինեջադը նախ դեմ առ դեմ հանդիպեցին, ապա բանակցությունները շարունակվեցին ընդլայնված ձեւաչափով: 

Ահմադինեջադը Հայաստանի նախագահին ընդունել է նախագահական նստավայրում: Իրանի նախագահը ասել է, թե հանդիպումը նոր քայլ կարող է լինել հայ-իրանական կապերի շարունակության համար:

Ռոբերտ Քոչարյանը, իր հերթին, կարծիք է հայտնել, որ իրենց հանդիպումն իսկապես կարող է առաջընթաց դառնալ երկու երկրների հարաբերությունների խորացման համար:

Օրվա երկրորդ կեսին նախագահ Քոչարյանը հանդիպել է նաեւ Իրանի արտգործնախարար Մոթաքքիի հետ: 

Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:


Աստղիկ Բեդեւյան, Պրահա
azatutyun.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: