7or.am - ՀՀ ԵՎ ԼՂՀ ներկա ու նախկին ղեկավարները Ստեփանակերտում
09.09.2004. Հայաստանի նախագահը գոհ է Իրանի ղեկավարի հետ
05 Սեպ 2011  
05.09.2011  |  09:56   |   Թերթեր և ամսագրեր

09.09.2003. Սկսվեց ՀՀ Նախագահ Ռ. Քոչարյանի պաշտոնական այցը Բուլղարիա

ՍՈՖԻԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր առավոտյան Սոֆիայի "Սուրբ Ալեքսանդր Նեւսկի" հրապարակում տեղի ունեցած պաշտոնական դիմավորման արարողությամբ սկսվեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Բուլղարիայի հանրապետություն։ Հրապարակում ՀՀ նախագահին եւ նրա տիկնոջը դիմավորեց Բուլղարիայի նախագահ Գեորգի Պրվանովը` տիկնոջ հետ։

Երկու երկրների նախագահների առանձնազրույցը տեղի ունեցավ Բուլղարիայի նախագահի նստավայրում, որից հետո կայացավ երկկողմ հանդիպում ընդլայնված կազմով։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թամար Պողոսյանը, պատվիրակության մյուս անդամները։

Բանակցություններին հաջորդեց փաստաթղթերի ստորագրումը։ Նախագահներ Ռ. Քոչարյանը եւ Գ. Պրվանովը ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Երկու երկրների արտգործնախարարները վավերացրին հյուպատոսական կոնվենցիա։ Հայաստանի եւ Բուլղարիայի կառավարությունների միջեւ ստորագրվեցին համագործակցության համաձայնագրեր առողջապահության, կրթության եւ գիտության բնագավառներում, վավերացվեց նաեւ երկու երկրների մշակույթի նախարարությունների միջեւ 2003եւ2006թթ. ժամանակահատվածում համագործակցության ծրագիրը։

Փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո, երկու երկրների նախագահները հանդես եկան համատեղ ասուլիսով։

www.azg.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: