29.09.2006. Կեցցե~ Հայաստանը. այս շաբաթվա վերջին կմեկնարկի Հայաստանի
14.07.2005. "Ոսկե Ծիրանը" կվերականգնի ավանդույթները
15 Հուլ 2011  
15.07.2011  |  11:50   |   Համացանց

14.07.2005. "Ոսկե Ծիրանը" հայ կինոյի ավանդույթները վերականգնելու լավ հնարավորություն է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է "Ոսկե ծիրան-2005" երեւանյան երկրորդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հյուրերին ակտիվ մասնակցության համար, եւ նշել է, որ փառատոնը մասնակիցների ներկայացուցչական կազմի շնորհիվ ձեռք է բերել լայն ճանաչում եւ անպայման իր ներդրումը կունենա կինոյի զարգացման գործում: Նա ցանկություն է հայտնել, որ երեւանյան կինոփառատոնը դառնա շարունակական: Ռոբերտ Քոչարյանը ցանկություն է հայտնել, որ երեւանյան փառատոնը ամենամյա դառնա: "Նման փառատոնների անցկացումը Հայաստանի համար շատ կարեւոր է",- նշել է նախագահը եւ ավելացրել, որ "այն հնարավորություն է տալիս վերականգնել հայկական կինոյի բարի ավանդույթներն, ինչպես նաեւ հասկանալ, թե այսօր ինչ է կատարվում կինոարվեստում եւ ներգրավվել այդ գործընթացներում": Նախագահի համոզմամբ, այն կօգնի վերականգնել նաեւ կինոթատրոններ այցելելու ավանդույթը: Ռոբերտ Քոչարյանի կարծիքով, ինչպես ցանկացած ոլորտում, կինեմատոգրաֆում եւս հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ, իրատեսական ծրագիր: Իր հերթին փառատոնի նախագահ Հարություն Խաչատրյանը նշել է, որ Հայաստան են ժամանել կինոարվեստում աշխարհի մեծագույնները: Նրա խոսքերով, այս տարի զգալիորեն ընդլայնվել են "Ոսկե ծիրանի" ընդգրկման աշխարհագրական սահմաններն, ինչպես նաեւ ավելացել են անվանի կինոգործիչների ֆիլմերը: Հանդիպման մասնակիցները մտքերի լայն փոխանակություն են ծավալել փառատոնի հեռանկարի, կինեմատոգրաֆիայի ոլորտում իրենց երկրների փորձի, հայկական կինոարտադրության զարգացման վերաբերյալ:

PanARMENIAN.Net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: