Հերյուրանք է եվ պատմության խեղաթյուրում. Վ.Սողոմոնյան
21 Ապր 2017  
21.04.2017  |  13:26   |   Քաղաքական

Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալը որեվէ օբյեկտիվ խոչընդոտ չունի

Yerevan.Today-ի հարցերին պատասխանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

-Պարոն Սողոմոնյան, ընտրություններին հաջորդած այս շաբաթներին նախագահ Քոչարյանի հետ կապված մամուլում տարատեսակ տեղեկություններ են տարածվում: Մասնավորապես, նրա՝ արդյունքներով հիասթափության մասին, միևնույն ժամանակ՝ ինչ-որ ակտիվ գործողությունների, հանդիպումների մասին, քաղաքականության մեջ լինել-չլինելու հետ կապված և այլն: Խնդրում ենք պարզաբանել այս հարցերը:

Սկսենք առաջինից. 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ակնկալիքները իրականացե՞լ են, թե՞ ոչ:

-Եվ նախընտրական շրջանում, և դրանից շատ ավելի վաղ բազմիցս հայտարարել եմ, որ նախագահ Քոչարյանն արդի քաղաքական գործընթացներին որևէ կերպ չի մասնակցում: Կարծում եմ, այսքանը պետք է որ բավարար լիներ մնացած հարցերը հանելու համար: Բայց քանի որ դրանք տարօրինակ կերպով կրկին առաջ են եկել, ապա ևս մեկ՝ վերջին անգամ, ակնհայտ ճշմարտություններ արձանագրեմ.

անցած ընտրություններին մենք ոչ կուսակցություն կամ դաշինք ունեինք առաջադրած, ոչ առանձին թեկնածուներ էինք առաջադրել տարբեր կուսակցություններից, ոչ էլ քաղաքական ակնկալիքներ ունեինք այդ ընտրություններից ընդհանրապես: Սա է ճշմարտությունը, և առաջին անգամը չէ, որ այն կրկնում եմ: Եթե այսքանից հետո էլի կգտնվեն մարդիկ, ովքեր հակառակը կպնդեն՝ ի՞նչ ասեմ, այլևս ոչնչով օգնել չեմ կարող: Թող դիմեն հոգեբանների օգնությանը:

-Հետևաբար, նախագահ Քոչարյանի քաղաքական պլանների ձախողման կամ փոփոխման մասին խոսք լինել չի՞ կարող:  

-Բնականաբար: Ի դեպ, եթե վերհիշեք ու դասակարգեք անցած 8-9 տարիների ընթացքում առանձին կոնկրետ ԶԼՄ-ներում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող «լուրերը», վերլուծություններն ու ասեկոսեները (իսկ դրանք իրարից հաճախ չեն էլ տարբերվում), ու համադրեք իրական փաստերի հետ, կտեսնեք, որ նրա՝ քաղաքականություն վերադառնալու վերաբերյալ աղմուկն ամեն հերթական անգամ բացառապես արհեստական է ստեղծվել: Նախ՝ օդից հորինվել է իր՝ քաղաքականություն վերադառնալու և իշխանության գալու մասին որոշակի մտադրությունը, կատաղի ու հերոսական «պայքար» է սկսվել դրա դեմ և, վերջապես, հայտարարվել է «հաղթանակի» ու Քոչարյանի «քաղաքական պլանների տապալման» մասին: Ու այսպես՝ տարիներ շարունակ: Այս անգամ էլ ամեն ինչ արվել է նույն, պետք է ասել՝ բավականին պրիմիտիվ հնարքի շրջանակներում:

-Ինչպե՞ս է նախագահ Քոչարյանը գնահատում անցած խորհրդարանական ընտությունների արդյունքները, դրանց որակը: Գուցե հանդե՞ս գա առանձին հարցազրույցով կամ հայտարարությամբ այդ թեմայի առնչությամբ:

-Վստահ եմ՝ հիշում եք Ռոբերտ Քոչարյանի՝ նախընտրական շրջանում արված հայտարարությունը:

-Քսակների կռվի, ձայների աճուրդի և այլնի մասին:

-Այո, հենց դա ի նկատի ունեմ: Մի պահ պատկերացրեք, որ Ռոբերտ Քոչարյանն այդպիսի բովանդակությամբ հայտարարություն չի արել: Խոսեք մարդկանց հետ, կարդացեք հետընտրական օրերի մամուլը, ծանոթացեք ամենատարբեր ԶԼՄ-ներում ընտրական գործընթացներին վերաբերող նյութերին, ինչպես նաև՝ վերջին օրերի հայտնի ձայնագրություններից մեկին և հաստատ կգաք հետևյալ երկու եզրակացությունների. նախ, տեղի է ունեցել քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Երկրորդը՝ ձայների համահայաստանյան աճուրդ է անցկացվել: Հիմա ի՞նչ հայտարարություն եք ակնկալում Քոչարյանից: Ցավոք, նրա կանխատեսումներն իրականություն դարձան: Այստեղ ուզում եմ հատուկ շեշտել՝ դրանք օդից վերցրած գուշակություններ չէին: Քաղաքական ապատիայի մթնոլորտում և այսպիսի ընտրական օրենսգրքի գործողության պարագայում այլ կերպ լինել պարզապես չէր կարող:

-Համապատասխանո՞ւմ են արդյոք իրականությանը այն լուրերը, թե ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանն ինչ-որ ակտիվ հանդիպումների մեջ է: Այս օրերին մամուլը գրեց նաև այն մասին, թե նախագահ Քոչարյանը հանդիպել է Իշխան Զաքարյանի հետ: Ո՞րն է եղել հանդիպման թեման ու պատճառը:

-Անցած ամսվա ընթացքում երկրորդ նախագահի օրակարգի մեջ ես որևէ հատուկ ակտիվություն չեմ տեսել, արտառոց հանդիպումներ՝ ևս: Ապրել և աշխատել է առօրեական ռեժիմով: Ինչ վերաբերում է պարոն Զաքարյանին, ապա նրանց հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու մեզ համար հատուկ իրադարձություն չեն: Եվ ես ամեն հերթական անգամ չեմ հետաքրքրվում, թե ինչ են խոսել: Ի դեպ, որ խոսք է գնում՝ ասեմ. արտառոց են ոչ թե նման հանդիպումները, այլ դրանց բացակայությունը, հատկապես այն պարագայում, երբ մարդը որպես պաշտոնյա կայացել է հենց նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին:

-Պարոն Սողոմոնյան, կարո՞ղ ենք, այնումենայնիվ, արձանագրել, որ Ռոբերտ Քոչարյանը այլևս չի զբաղվելու քաղաքականությամբ:

-Ինքը մի առիթով պատասխանել է այդ հացին, ասելով՝ երբեք մի ասա երբեք: Իրեն լավ ճանաչելով՝ համոզված եմ, որ առնվազն չի դադարելու արձագանքել Հայաստանի և Արցախի առաջ ծառացած ամենաբարդ խնդիրներին՝ հայտնելով իր տեսակետները հանրությանը:  

Բայց այստեղ մի կարևոր բան կուզեի ասել, առանց որի պատասխաններս մի տեսակ կիսատ կստացվեն: Կարծում եմ՝ ձեզ հետաքրքիր կլինի իմանալ: Անցած 9 տարիների ընթացքում որևէ մեկ անգամ չեմ լսել Քոչարյանից թե՝ գիտե՞ս, մտադիր եմ վերադառնալ մեծ քաղաքականություն: Կամ՝ կուզենայի վերադառնալ, մտածում եմ այդ ուղղությամբ, ուզում եմ առաջադրվել և այլն: Որևէ մեկ անգամ ինչ-որ գործողություններ կամ դեպի վերադարձ տանող ուղիներ չենք քննարկել ու չենք զտել, թեև, ինչպես հասկանում եք, դրանք (նկատի ունեմ՝ վերադարձի հնարավորությունները) միշտ եղել են ու հիմա էլ կան: Ամենաթարմ սոցիոլոգիական հարցումները, սոցիալական ցանցերի մոնիթորինգը ապացուցում են, որ Ռոբերտ Քոչարյանը վարկանիշի խնդիր չունի, դրական ընկալման խնդիր չունի, որ մարդիկ հիշում են ու տարեց տարի էլ ավելի են գնահատում իր ժամանակների ձեռքբերումները և կարողանում են զատել ճշմարտությունը կեղծիքից: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալը որևէ օբյեկտիվ խոչընդոտ չի ունեցել և հիմա էլ չունի. դա բացառապես իր որոշման հարցն է: Պետք է պարզապես իր համար որոշում կայացնի այդ առնչությամբ, ինչը մինչ օրս չի արել: Ինչ կլինի հետո՝ ես չգիտեմ:

-Եվ վերջին հարցը՝ կապված Սամվել Բաբայանի ազատազրկման հետ: Ինչպե՞ս եք գնահատում ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի կալանավորումը:

-Գործի մանրամասներին բացարձակապես ծանոթ չենք: Բայց մենք մեծ հույս ունենք, որ Սամվել Բաբայանը որևէ հանցանք չի կատարել և քննությունը կհանգի հենց այդպիսի եզրակացության:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
07.08.2014  |  Քաղաքական
Ռ.Քոչարյանի գրասենյակի արձագանքը Լեւոն Հայրապետյանի կալանավորմանը

Ճիշտ չէր լինի, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը վերաբերվում հայ բարերարի կալանավորման փաստին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում ազգությամբ հայ գործարարի եւ հայտնի բարերարի կալանավորման կապակցությամբ: Շատ ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունեցել:

Ինչ վերաբերում է այս թեմայի համատեքստում մեզ առնչվող հարցերին, որ վերջին օրերին շրջանառվում են մամուլում, ապա պետք է նշեմ հետեւյալը. Ռոբերտ Քոչարյանը ընտրվել է «ԲՖԿ Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին, այսինքն այն ժամանակ, երբ Սիստեման արդեն մեկ տարի էր, ինչ Բաշնեֆտի սեփականատեր էր դարձել: Սա առաջինը: Եվ երկրորդը. չեմ կարծում, թե ճիշտ կլիներ, եթե ՀՀ պաշտոնաթող նախագահը, տեղյակ չլինելով գործի մանրամասներին, հանդես գար քաղաքական գնահատականներով Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ: Հուսով ենք, որ Լեւոն Հայրապետյանը կապացուցի իր անմեղությունը եւ երկար ժամանակ չի անցկացնի անազատության մեջ»,- ասաց նա:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
04.03.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
23.06.2014
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` Որոտան ՀԷԿՀ վաճառքի, 100% համամասնական ընտրակարգի ԵՎ այլ հարցերի մասին:

Մոտ երկու շաբաթ առաջ ընդդիմադիր քառյակը հրապարակեց իշխանություններին ուղղված 12 պահանջները: Հավանաբար ծանոթ եք դրանց բովանդակությանը: Այդ խնդիրներից մի քանիսի մասին դուք այս կամ այն կերպ արդեն արտահայտվել եք, օրինակ՝ կենսաթոշակային բարեփոխումների, Հայասատանի և Ղարաբաղի միջև մաքսակետի հնարավոր ստեղծման վերաբերյալ: Հետաքրքիր է իմանալ Ձեր կարծիքը ընդդիմության մի քանի այլ՝ այսօր ամենաշատը քննարկվող պահանջների մասին, մասնավորապես՝ Որոտանի կասակադ ՀԷԿՀ-ի սեփականաշնորհման, ՃԵԿ տուգանքների չափերի վերանայման և ավտոկայանատեղերի համակարգի կանոնակարգման /այսպես կոչված «կարմիր գծերի»/, 100 տոկոսանոց  համամասնական ընտրակարգին անցման և ընդդիմությանը վերահսկման առավել ուժեղ և գործուն մեխանիզմների տրամադրման վերաբերյալ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
28.04.2014
1

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
26.03.2015
Գրասենյակ

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
12.04.2016  |  Քաղաքական
Վիկտոր Սողոմոնյանը թարմացնում է Լեվոն Տեր-Պետրոսյանի հիշողությունը

Ապրիլի 11-ին ilur.am կայքին տված հարցազրույցում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կրկին մեղադրանքներ հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ Ստեփանակերտը բանակցային գործընթացից դուրս մղելու, պատմաբանների համատեղ հայ-թուրքական հանձնաժողովի ստեղծմանը նպաստելու մեջ:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: