14.07.2005. "Ոսկե Ծիրանը" կվերականգնի ավանդույթները
06.10.2003. Ռոբերտ Քոչարյանի ելույթը Համաշխարհային Հայկական
15 Հուլ 2011  
15.07.2011  |  12:02   |   Թերթեր և ամսագրեր

15.07.2005. Փառատոնի մասնակիցները նախագահականում

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ԳՐԱՍԵՆՅԱԿ - Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ ընդունել է "Ոսկե Ծիրան-2005" երեւանյան 2-րդ միջազգային կինոփառատոնին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած անվանի կինոգործիչների պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին, նախագահը շնորհակալություն է հայտնել, եւ նշել, որ փառատոնը մասնակիցների ներկայացուցչական կազմի շնորհիվ ձեռք է բերել լայն ճանաչում եւ անպայման իր ներդրումը կունենա կինոյի զարգացման գործում: Նա ցանկություն է հայտնել, որ երեւանյան կինոփառատոնը դառնա շարունակական:

"Նման փառատոների անցկացումը մեզ համար շատ կարեւոր է",- ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացրել, որ "այն հնարավորություն է տալիս վերականգնել հայկական կինոյի բարի ավանդույթները, ինչպես նաեւ հասկանալ, թե մեր օրերում ինչ է կատարվում կինոարվեստում եւ ներգրավվել այդ գործընթացներում": Նախագահի համոզմամբ, այն կօգնի վերականգնել նաեւ կինոթատրոններ այցելելու ավանդույթը:

Հանդիպման մասնակիցները մտքերի փոխանակություն ծավալեցին փառատոնի հեռանկարի, կինեմատոգրաֆիայի ոլորտում իրենց երկրների փորձի, հայկական կինոյի զարգացման վերաբերյալ: Հանրապետության նախագահի կարծիքով, ինչպես ցանկացած ոլորտում, այնպես էլ կինոարվեստում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ, իրատեսական ծրագիր: Նա փառատոնի մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք եւ ստեղծագործական հաջողություններ:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: