16.05.2013. Ռոբերտ Քոչարյանի համար ջերմ ընդունելությունն իսկական էր
22.10.2002. Международный благотворительный фонд Владимира Спивакова
17 Մայ 2013  
17.05.2013  |  14:53   |   Համացանց

17.05.2013. Ահարոն Ադիբեկյանի սենսացիոն բացահայտումը

Հանրահայտ Ահարոն Ադիբեկյանը օրերս հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանն իշխանության կարող է վերադառնալ միայն ՀՀԿ-ի միջոցով, եւ որ ամենակարեւորն է` այս հարցում Ռոբերտ Քոչարյանին վճռորոշ ձեւով կարող են աջակցել կամ խանգարել "Տաշիրի" Կարեն Կարապետյանը եւ "Սաս"-ի Արտակը: Վերջին ժամանակներս Քոչարյանի մասին այնքան բան են գրել, որ արդեն ոչ ոքի մոտ զարմանք չի առաջացնում:

Օրինակ` վերջերս Արամ Զավենի Սարգսյանը ցանկություն էր հայտնել, որ Քոչարյանը վերադառնա, որպեսզի ինքն էլ պայքարի նրա դեմ: Միաժամանակ նշելով, որ Քոչարյանը չի վերադառնա, քանի որ ՀՀԿ-ում կան ազդեցիկ ուժեր, որոնք դեմ են նրա վերադարձին: 

Եվ ահա Արամ Զավենի Սարգսյանին "դաբլեց" Ահարոն Ադիբեկյանը` նույն միտքը կրկնելով, միաժամանակ բացելով չակերտները, թե ովքեր են ՀՀԿ-ի այն ազդեցիկ գործիչները, որից էլ կախված է Քոչարյանի ճակատագիրը: Պարզվեց, որ այդ ազդեցիկ գործիչներն են ոչ ավել-ոչ պակաս "Տաշիրի" Կարեն Կարապետյանը եւ "Սաս"-ի Արտակը:

Այստեղից կարող ենք մի քանի եզրահանգման գալ.
Տարբերակ 1

Ահարոն Ադիբեկյանն այդ միտքն արտահայտելիս ոչ սթափ վիճակի մեջ է եղել, քանի որ դժվար է  պատկերացնել, որ ՀՀԿ-ի այսօրվա ճակատագիրը կախված է "Սաս"-ի Արտակից:

Տարբերակ 2 

Ահարոն Ադիբեկյանին բիզնես աջակցությունն այնքան մեծ է եղել նշյալ գործիչների կողմից, որ ինչպես ասում են` մարդը փորձել է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երեւալ, բայց դրանով ոչ թե աջակցել, այլ փչացրել է Կարենի եւ Արտակի "գործը", քանի որ Ադիբեկյանի այդ մտքից հետո Կարեն Կարապետյանի եւ "Սաս"-ի Արտակի գործոնները պետք է մտահոգի ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին, այլեւ Սերժ Սարգսյանին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին,ՀԱԿ-ին, "Ժառանգությանը" եւ մնացած այլ քաղաքական ուժերին: Հասկանալի է, թե այս պարագայում Ադիբեկյանն ակամայից վտանգավոր քաղաքական  թիրախ է դարձնում սույն  մարդկանց:

Տարբերակ 3

Ահարոն Ադիբեկյանը եւ Արամ Զավենի Սարգսյանը ճիշտ են, եւ Հայաստանի ճակատագիրը կախված է ՀՀԿ-ի սույն կարկառուն գործիչներից, եւ փաստացի նրանք են Հայաստանի այսօրվա վարվող քաղաքականաության գլխավոր շարժիչ ուժերը: Եվ ուրեմն, մենք պետք է  առաջին հերթին պահանջատեր լինենք ոչ թե գործող նախագահից եւ վարչապետից, այլ "Տաշիրի" Կարեն Կարապետյանից եւ հայտնի սուպերմարկետի տիրոջից, որոնցից էլ կախված է Հայաստանի այսօրվա ճակատագիրը:

Դավիթ Մկրտչյան 
zham.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: