Արձակուրդ
Ազգային միասնության ինքնատիպ գործոն
28 Օգո 2012  

Ամեն ինչ դեռ առջեվում է

Ողջույն հարգելի այցելուներ:

Մեր կայքէջի աշխատակազմը վերադրձել է ամառային արձակուրդից և շարունակելու է ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բազմակողմ գործունեությանը վերաբերող նյութեր` ինչպես ոչ հեռավոր անցյալի, այնպես էլ ներկայի վերաբերյալ:

Հուսով ենք, որ այս ամենից զատ, մենք մի օր էլ առիթ կունենանք խոսել նաև Ռոբերտ Քոչարյանի ապագային միտված ծրագրերի մասին: Մի քանի անգամ նշել ենք, որ մեր կայքէջի ստեղծման նպատակը հայոց նորագույն պատմության եզակի պետական ու քաղաքական գործչի` Ռոբերտ Քոչարյանի վաստակի արդարացի գնահատումն է ու արժևորումը: Ամառային արձակուրդների օրերին, ժամանակ ունենալով ավելի հանգամանալից քննելու մեր արդեն տարիուկես տևող գործունեությունը, եկանք որոշակի փոփոխություններ իրականացնելու եզրահանգման: Կրկնելով, որ մենք դասական իմաստով լրատվամիջոց չենք, և պետք չէ մեր կայքէջում ամեն օր երկրորդ նախագահի հետ կապված հրատապ լուրեր փնտրել,  այնուամենայնիվ վստահեցնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանի կարևոր իրադարձային յուրաքանչյուր քայլի մասին առաջիններից մեկը հենց մեր կայքի այցելուները կտեղեկանան: Իսկ առհասարակ դուք շուտով հետևյալ փոփոխությունները կնկատեք:

Մենք սովորաբար անդարադառնում էինք Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների բոլոր այն իրադարձություններին, որոնք ժամանակային իմաստով համընկնում էին տվյալ օրվա հետ: Այսուհետ կներկայացնենք միայն ամենանշանակալիները, իսկ մնացածը, այսինքն այն բոլոր իրադարձությունները, որոնց արդեն անդրադարձել ենք, կշարունակեն հասանելի մնալ այցելուներին մեր պահոցում:

Կշարունակենք անդրադառնալ երկրորդ նախագահի ելույթներին ու հարցազրույցներին և դրանք կներկայացնենք ինչպես տեքստային տարբերակով, այնպես էլ տեսագրությամբ: Կայքի այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալ նոր տեսահոլովակների ու այն որակյալ տեսանյութերին, որոնք մենք ստանում ենք երկրպագուներից: Որոշել ենք ձեր ուշադրությանը ներկայացնել նաև Ռոբերտ Քոչարյանի նախագահության տասը տարիների ընթացքում մեր մամուլում լույս տեսած նրա գործունեությանը վերաբերող հոդվածներ, վերլուծություններ, մամուլի այլ հրապարակումներ:

Պարբերական կլինեն նաև տիկին Բելլա Քոչարյանի գործունեությանը վերաբերող տեսանյութերը: Անշուշտ կշարունակվեն երկրորդ նախագահի մասին մամուլում հայտնվող հոդվածների, լուրերի ամենշաբաթյա սեփական վերլուծությունները: Գիտենք, որ կայքի ամենամեծ պահանջարկ ունեցող բաժիններից մեկը մեր անցկացրած հարցումների արդյունքների տեսագրությունների ներկայացումն էր, սակայն որոշել ենք այստեղ ինչ որ ժամանակահատված դադար առնել: Ինչ խնդիր, որ հետապնդում էինք` իրագործեցինք: Այսինքն, ցույց տվեցինք, որ Ռոբերտ Քոչարյանը  ժողովրդի լայն զանգվածների մեջ մեծ հեղինակություն է վայելում, և քաղաքական ասպարեզ վերադարձի իր նշած երեք պայմաններից առնվազն մեկն իրողություն է: Այնուհանդերձ արձակուրդի օրերին մենք էլի հարցում-նկարահանումներ ենք անցկացրել, որոնք կներկայացնենք ձեր ուշադրությանը: Այս փորձը կշարունակենք, եթե դրա անհրաժեշտությունը կրկին զգացվի:

Արձակուրդից առաջ հանրությանը ներկայացված ալբոմը, որում ընդգրկված էին Ռոբերտ Քոչարյանի ոչ այնքան տարածում գտած կամ միանգամայն նոր լուսանկարները` մեծ հետաքրքրություն առաջացրեց: Առաջիկայում խոստանում ենք էլի նման անակնկալներ մատուցել: Կփորձենք լրացումներ անել տարբեր այլ բաժիններում, ինպես ասենք` երկրորդ նախագահի նախասիրությունների էջում: Մասնաորապես կներկայացնենք վերջին շրջանում նրա կարդացած գրքերի նոր ցանկը: Այս նպատակով պաշտոնապես դիմում ենք ինչպես երկրորդ նախագահի երկրպագուներին, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակին` համապատասխան նյութերով օժանդակություն ստանալու խնդրանքով: Պատրաստվում ենք երբեմն-երբեմն հրապարակել նաև այն նամակները, որոնք մշտապես ստանում ենք կայքի այցելուներից, քանի որ այդ նամականերն ավելի ու ավելի հաճախակի են դառնում, և դրանց մեջ հազվադեպ չեն լուրջ վերլուծական հոդվածները: Թեև գիտեինք, հասկանում էինք, որ Ռոբերտ Քոչարյանը հսկայական ժառանգություն է թողել, սակայն նրա գործունեությունը վերաուսումնասիրելու և գնահատելու փորձի այս մեկ տարվա ընթացքում էլ ավելի համոզվեցինք դրանում:

Այնպես որ, շարունակում ենք ներկայացնել այդ ժառանգությունը և խոստանում, որ թե մեզ և թե կայքի այցելուներին նոր անակնկալներ են սպասվում, բազմաբովանդակ հրապարակումներ ու հետաքրքիր օրեր:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: