Անկասելի գրոհ ու ապրեցնող հաղթանակ
Առաջին պաշտոնական այցը Լատինական Ամերիկա
11 Մայ 2012  

Առաջին պաշտոնական այցը Լատինական Ամերիկա

2002 թվականի մայիսի 2-ից 9-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել էր Արգենտինյան, Ուրուգվայի Արեւելյան եւ Բրազիլիայի Դաշնային Հանրապետություններ: 

Լատինական Ամերիակայի այս երեք երկրներում են կենտրոնացած Ամերիկայի կենտրոնական և հարավային կիսագնդերում բնակվող հայերի ավելի քան 90 տոկոսը: Նկատի առնելով, որ առաջին անգամ էր Հայաստանի նախագահը այցելում տարածաշրջան, Ռոբերտ Քոչարյանի աշխատանքային գրաֆիկը չափազանց կարևոր էր ու հագեցած: Չմոռանանք, որ Ուրուգվայն առաջին պետությունն է, որ պաշտոնապես ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը: Եվ եթե այսօր խոսվում է, որ Ուրուգվայը կարող է նաև առաջին պետությունը լինել, որը կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա դրանում հսկայական է ինչպես Հայ Դատի տեղի գրասենյակների աշխատանքը, այնպես էլ պաշտոնական առաջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները բոլոր բնագավառներում` սկսած քաղաքականից մինչև մշակութային, տնտեսականից մինչև առողջապահական համագործակցություն:

Առաջինը հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այցելեց Արգենտինյան Հանրապետություն

Մայիսի 3-ին Բուենոս Այրեսում Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել Արգենտինայի, Պերուի եւ Չիլիի ազատարար, գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանին: Արարողությանը ներկա են եղել արգենտինահայ կրթական ու մշակութային հաստատությունների հարյուրավոր ներկայացուցիչներ: 

Նույն օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանն առանձնազրույց է ունեցել Արգենտինայի նախագահ Էդուարդո Դուալդեի հետ: Նախագահներն անդրադարձել են երկու երկրների միջեւ տնտեսական, մշակութային, այլ ոլորտներին առնչվող հարցերի, քննարկել են միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորությունները, արծարծել են ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները: Նշվել է տնտեսական կապերի ոչ բավարար մակարդակը եւ այն խթանելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ երկու երկրների գործարարների անմիջական շփումների ակտիվացումը: Ռոբերտ Քոչարյանն ու Էդուարդո Դուալդեն ստարգրել են համատեղ հայտարարություն, որտեղ երկուստեք գոհունակություն է արտահայտվում հայ-արգենտինյան հարաբերությունների բարձր մակարդակով եւ երկկողմ քաղաքական երկխոսության զարգացման ընթացքով: Միեւնույն ժամանակ պետությունների ղեկավարները նշել են երկկողմ հարաբերությունների կարգավորման համար ստեղծված իրավապայմանագրային լայն դաշտը կյանքի կոչելու անհրաժեշտությունը: Որպես հայ-արգենտինյան տնտեսական փոխգործակցության առաջին խոշոր քայլ կարեւորվել է "Կորպորասիոն Ամերիկայի" հայաստանյան ձեռնարկումները: Նախագահները համոզմունք են հայտնել, որ արգենտինյան հասարակության կարեւոր տարրը հանդիսացող հայ համայնքն իր հնարավորությունների սահմաններում կնպաստի Արգենտինայի զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինյան Հանրապետության արտաքին գործերի նախարարները ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջեւ 2002-2005 թթ. համագործակցության մասին համաձայնագրեր մշակույթի, զբոսաշրջիկության, սեյսմիկ պաշտպանության բնագավառներում: Երկկողմ գործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել "ՀՀ տնտեսական զարգացման գործակալության" եւ "Էքսպորտալ Արգենտինա" հիմնադրամի միջեւ:

Մայիսի 3-ին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել նաեւ Արգենտինայի Միջազգային Հարաբերությունների Խորհրդում (CARI):

Արգենտինա պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մայիսի 4-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արգենտինայում Հայաստանի դեսպանությունում: Ավելի ուշ Սերվանտեսի անվան թատրոնում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է արգենտինահայ համայնքի հետ: 

Նախագահը այցելել է նաեւ Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության շենքում մասնակցել է հուշատախտակի բացման արարողությունը:

Մայիսի 5-6-ը Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկօրյա պաշտոնական այցով Արգենտինայից մեկնել է Ուրուգվայի Արեւելյան Հանրապետություն:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է Մոնտեվիդեոյի "Արմենիա" հրապարակ, որը հայ-ուրուգվայական բարեկամության ուրույն վայր է, ծաղկեպսակ է դրել հուշարձանին: Նախագահը եղել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ն. Շնորհալի եկեղեցում, ծաղկեպսակ դրել եկեղեցու բակում կառուցված Մեծ եղեռնի նահատակների հուշարձանին: 

Մոնտեվիդեոյի Ազգային գրադարանում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ուրուգվայահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Նախագահն անդրադարձել է այցի նպատակներին, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերություններին, ՀՀ ներքին եւ արտաքին քաղաքականությանը, իրականացվող բարեփոխումներին ու ներդրումային ծրագրերին: Ռոբերտ Քոչարյանը վստահություն է հայտնել, որ նպատակաուղղված աշխատանքի դեպքում հնարավոր է Հայաստանի եւ լատինամերիկյան երկրների միջեւ գտնել այն եզրերը, որոնք կարելի կլինի զարգացնել, այդ թվում նաեւ` աշխույժ առեւտրատնտեսական փոխհարաբերությունները: "Մեր հարստությունը մեր պատմությունն է, մեր ժողովուրդը, նրա աշխատասիրությունը, կրթվածությունը", - անդրադառնալով տարածաշրջանում Հայաստանի ունեցած հաղթաթղթերին, նշել է Նախագահը: Ըստ նրա, Հայաստանը տարածաշրջանում պետք է լինի ամենակազմակերպված երկիրը, ինտելեկտուալ որոշակի ուղղվածությամբ, մտավոր ծառայությունների կենտրոն, ունենա կոռուպցիայի եւ հանցագործության նվազագույն մակարդակը: Եվ այս դեպքում Հայաստանը կարող է դառնալ միջազգային հանրության համար ամենահետաքրքիր երկիրը տարածաշրջանում, եւ այդ միտումն արդեն իսկ կա: Այս առումով Ռոբերտ Քոչարյանը կարեւորել է երկրում առկա քաղաքական կայունությունը, տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումները, ժողովրդավարական արժեքների հաստատումը: 

Կարեւորելով Հայաստանում գործընթացներին սփյուռքի ակտիվ մասնակցությունը, Հանրապետության Նախագահը նշել է, որ սփյուռքահայությանը պետք է դիտել որպես մի գործընկերոջ, որը նաեւ իր տնտեսական շահը պետք է ունենա Հայաստանում: Երկրում ստեղծված է ներդրումային բարենպաստ դաշտ, եւ Նախագահի խոսքով, միասնաբար պետք է գտնել այն բանաձեւը, որը կհամակարգի եղած հնարավորությունները, ջանքերն ու նպատակները: 

Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է նաեւ ուրուգվահայ համայնքին հետաքրքրող հարցերին՝ մասնավորապես անդրադառնալով Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակին, երկքաղաքացիությանը, ցեղասպանության ճանաչմանը, Ջավախքի հայությանը, ղարաբաղյան հիմնախնդրին վերաբերող հարցերի:

Մայիսի 6-ին սկսվել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ուրուգվայ այցի հիմնական՝ պաշտոնական մասը: Հայաստանի նախագահը Անկախության հրապարակում ծաղկեպսակ է դրել գեներալ Խոսե Արտիգասի հուշարձանին: Ազատության շենքում տեղի է ունեցել Հայաստանի ու Ուրուգվայի ղեկավարներ Ռոբերտ Քոչարյանի եւ Խորխե Բատժենի հանդիպումն, այնուհետեւ՝ երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Դրանք մասնավորապես վերաբերում են ներդրումների խրախուսմանն ու պաշտպանությանը, առեւտրատնտեսական, ագրոարդյունաբերության, առողջապահության բնագավառներում համագործակցությանը:

Հայաստանի նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ Ուրուգվայի ադարադատության գերագույն դատարանում, խորհրդարանում, Մոնտեվիդեոյի քաղաքապետարանում:

Մայիսի 6-8-ը Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այց է կատարել Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն:

Սան Պաուլոյի Հայ Առաքելական եկեղեցու վարչական խորհրդի սրահում կայացել է Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը բրազիլահայ համայնքի ներկայացուցիչների հետ: "Սփյուռքը կա, եղել եւ լինելու է մեր ուշադրության կենտրոնում՝ կազմելով մեր արտաքին քաղաքականության մասը",- ասել է Ռոբերտ Քոչարյանը հանդիպման մասնակիցներին ուղղված խոսքում: Ըստ նրա, թեեւ Հայաստանը մեծ չէ իր տարածքով, բայց հզոր է իր հավաքական ներուժով, իր Սփյուռքով: Նախագահի խոսքով, Հայաստանը միայն 29 հազար քառ.կմ չէ, միայն երեք միլիոն չէ, այլ` շատ ավելի հզոր, եւ այդպես են մեզ ընկալում նաեւ ուրիշները: "Քաջ գիտակցելով Սփյուռքի կարեւորությունը, այսօր փորձ է արվում կանոնակարգել, հստակեցնել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեխանիզմները", - ասել է Ռոբերտ Քոչարյանը` նշելով, որ դրան է կոչված նաեւ առաջիկա համահայկական համաժողովը Երեւանում: Նախագահն անդրադարձել է նաեւ երկրի սոցիալ-տնտեսական կացությանը, բարեփոխումների ընթացքին, Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ղարաբաղյան հիմնահարցին եւ ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման խնդրին: Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է նաեւ բրազիլահայությանը հուզող հարցերին:

Ի նշանավորումն նախագահի այցելության, եկեղեցու վարչական շենքի մուտքի մոտ բացվել է հուշատախտակ:

Մայիսի 7-ի Բրազիլիայի Նախագահի նստավայրում տեղի է ունենցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հետեւել է հանդիպումը ԲԴՀ Նախագահ Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյի հետ:
 
Հայ-բրազիլական բանակցությունների ընթացքում ստորագրվել են երկկողմ փաստաթղթեր առեւտրատնտեսական, մշակույթի, առողջապահության, բնապահպանության բնագավառներում համագործակցության վերաբերյալ:

Բրազիլիայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Սենատի նախագահ Ռամեզ Տեբետի, պատգամավորների պալատի նախագահ Աէսիո Նեւեսի հետ:

Հաջորդ օրը` մայիսի 8-ին նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցել է Սան-Պաուլոյի արդյունաբերողների ֆեդերացիա՝ FIESP, որտեղ տեղի է ունեցել "Հայաստանի տնտեսությունը եւ համագործակցության հնարավորությունները" թեմայով պրեզենտացիա, կազմակերպվել է հայկական արտադրանքի տեսականու ցուցադրություն: Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել Բրազիլիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Համագործակցության պայմանագիր է ստորագրվել Հայաստանի Արդյունաբերողների եւ գործարարների միության ու Սան-Պաուլոյի արդյունաբերողների ֆեդերացիայի միջեւ:

Մայիսի 9-ին Լատինական Ամերիկայի երեք երկրներ մեկ շաբաթ տևած պաշտոնական այցը ավարտվել է, և Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է հայրենիք:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: