07.06.2006. Պարգեվներ չեմպիոններին
15.12.2005. Փոքրիկ կարապի պարը սահադաշտում
15 Սեպ 2011  
15.09.2011  |  11:26   |   Թերթեր և ամսագրեր

29.04.2005. ԱՌՈՂՋ ԵՂԵՔ. ավելի շատ սպորտ, ավելի քիչ լոտո

Արդեն երկրորդ տարին է, ինչ "Արմենիա" հեռուստաընկերության նախաձեռնությամբ եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հովանավորությամբ, "Առողջ ապրելակերպի ակումբը" ոչ պրոֆեսիոնալների, ավելի պարզ ասած, սովորական մարդկանց շրջանում կազմակերպում եւ անցկացնում է մարզական մրցումներ։ Երեկ Կասկադի "Գաֆեսճյան կենտրոնի" սրահում ամփոփվեցին այս տարվա "Երկրորդ շնչառություն" մրցույթի արդյունքները։

Բազում դիմորդներից ընտրված 30, հիմնականում երիտասարդ մասնակիցներ, շուրջ երկու ամիս Ծաղկաձորում միմյանց միջեւ մրցակցել էին ձմեռային ինչպես ավանդական մարզաձեւերում, այնպես էլ ուժ եւ ճկունություն պահանջող այլ մրցույթներում։ Ի վերջո, հեռուստադիտողների ընդհանուր առմամբ 8536 զանգ-քվեարկության արդյունքներով առավել ձայներ էին հավաքել Սարգիս Սարգսյանը, Դիանա Հովակիմյանն ու Կարո Ավեսյանը։ Արդեն այս եռյակից ակումբականներն ընտրել էին հաղթողին, որի անունը մինչեւ վերջին պահը ամփոփված էր փակ ծրարում։ Այն բացելու եւ հաղթողին նշելու պատիվը տրվեց այս նախաձեռնությունը հովանավորող Ռոբերտ Քոչարյանին։

Ի դեպ, պարզվեց, որ երկրի ղեկավարը աջակցում է ոչ միայն այս նախաձեռնությանը, այլեւ վետերան-թեթեւատլետ Սերյոժա Սարուխանյանին՝ արտերկրում մրցումներին մասնակցելու առումով։ Մեր 79-ամյա համաքաղաքացին այս անգամ պատրաստվում է մեկնել Իսպանիա՝ վետերան-թեթեւատլետների աշխարհի առաջնությունում երկրի մարզական պատիվը բարձր պահելու նպատակով։ 

Իսկ առողջ ապրելակերպի երկրորդ մրցույթի հաղթող ճանաչվեց Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանող Կարո Ավեսյանը։ Հանգամանքների զուգադիպությամբ, երեկ նրա ծննդյան օրն էր, եւ 26-ամյա լիբանանահայ Կարոն չէր թաքցնում մրցույթում հաղթելու իր ուրախությունը։ Բացի գավաթից, հաղթողն արժանացավ նաեւ նախագահի խոստացած եւ այս տարի իրականություն դարձած դրամական՝ 500 հազար դրամ պարգեւին։ Իսկ երկրորդ եւ երրորդ տեղերի հաղթողները երկրի ղեկավարից ստացան 100-հազարական դրամ։ Բացի այդ, առողջ ապրելակերպի ջատագով երիտասարդների եռյակը մեկական հեռուստացույց նվեր ստացավ։ Մի խոսքով, առողջ ապրելակերպը ձեռնտու է ոչ միայն ֆիզիկական առողջության տեսանկյունից։

Պարգեւատրման արարողությանը հաջորդած ելույթի ժամանակ երկրի ղեկավարը մասնավորապես նկատեց, որ մասնակցությունը նման նախաձեռնություններին թերեւս այն դեպքն է, երբ բոլորը հաղթած են։ Ռոբերտ Քոչարյանը հույս հայտնեց, որ այս գեղեցիկ ծրագիրը կշարունակվի։ Ի դեպ, նա նկատեց, որ 2008-ին կփորձի մյուսների հետ մասնակցել այդ մրցումներին։ Կատակը կատակ, բայց Ռոբերտ Քոչարյանի մյուս, նույն ոգով արված դիտարկումը միանգամայն տեղին էր. "Եթե լոտոյի փոխարեն սպորտ ռեկլամեիք նույն ոճով, նույն ոգեւորությամբ, կարծում եմ, սպորտով զբաղվողների թիվը երեւի 1-2 ամսում կկրկնապատկվեր"։

ՏԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ
www.armworld.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: