Հայաստանը մտավոր ծառայությունների կենտրոն
Հանդիպում ռուսական մեդիայի ղեկավարների հետ
18 Նոյ 2011  

Աշխատանքային այց և հիշարժան ելույթ

2006 թվականի նոյեմբերի 15-ից-17-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Այցի ընթացքում Հայաստանի նախագահը հանդիպումներ ունենցավ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի, Բեռլինի քաղաքապետ Կլաուս Վովերայթի հետ:
 
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ նոյեմբերի 15-ին Բեռլինում հանդիսավորությամբ բացվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի դեսպանության նոր շենքը, որը գտնվում է քաղաքի ամենահեղինակավոր թաղամասերից մեկում: Դեսպանության շենքում տեղի է ունեցել նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերտի հանդիպումը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գերմանիա կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպման ընթացքում Հայաստանի նախագահն ու ԳԴՀ կանցլերն անդրադարձել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի: Ռոբերտ Քոչարյանն ու Անգելա Մերկելը պայմանավորվել են առաջիկայում աջակցել գործարար կապերի ակտիվացմանը, մասնավորապես բանկային, ապահովագրական, փոքր ու միջին բիզնեսի ոլորտներում: Կողմերը պայմանավորվել են նաեւ համալրել իրավապայմանագրային բազան, մասնավորապես համաձայնագիր ստորագրել կրկնակի հարկումից խուսափելու մասին:

Հայաստանի նախագահի եւ Գերմանիայի կանցլերի բանակցությունների ընթացքում քննարկվել են նաեւ Եվրամիության եւ Հայաստանի գործակցության թեմաները: Ա. Մերկելը նշել է, որ Գերմանիան մտադիր է Եվրամիության նախագահությունը ստանձնելուց հետո ակտիվ աշխատանք ծավալել Նոր հարեւանության ծրագրի շրջանակում, եւ այդ համատեքստում կատիվանա նաեւ Հայաստանի հետ շփումը:
 
Ռ. Քոչարյանը Գերմանիայի կանցլերին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլը, քննարկվել են նաեւ տարածաշրջանային այլ խնդիրներ:

Հայաստանի նախագահը ելույթով հանդես է եկել  նաեւ Գերմանիայի ամենամեծ եւ ազդեցիկ` Բերտելսման քաղաքական հիմնադրամում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: