"Դուրս բերեց բարդ իրավիճակից"
Ուսանողների հետ, ավանդույթի համաձայն
02 Նոյ 2011  

Այց Ծաղկաձոր և Աբովյան

2005 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Ծաղկաձորի ճոպանուղու վերջին` երրորդ հատվածի բացման արարողությանը: Երկրի ղեկավարը կարեւորել է ժամանակակից չափանիշներին համապատասխանող այս կառույցի դերը ձմեռային մարզաձեւերի եւ զբոսաշրջության զարգացման առումով եւ ասել, որ նոր քայլեր են ձեռնարկվելու Ծաղկաձորը հանգստի եւ սպորտի բարձրակարգ կենտրոն դարձնելու համար:

"Պետք է կարողանանք այնպես անել, որ մոտակա գյուղերում եւ Ծաղկաձորում զարգանան ծառայությունները, որպեսզի ճոպանուղին հնարավոր լինի օգտագործել ոչ միայն սպորտի, այլեւ զբոսաշրջության զարգացման նպատակով: Նաեւ պետք է մտածենք այս տարածքի բնապահպանական խնդիրների մասին",- նշել էր Ռոբերտ Քոչարյանը այդ այցի ընթացքում: Հետագա տարիները ցույց տվեցին Ռոբերտ Քոչարյանի պնդումների իրավացիությունը: Ծաղկաձորը արագորեն դարձավ  ձմեռային մարզաձևերի, հատկապես դահուկային սպորտի լավագույն կենտրոններից մեկը ողջ տարածաշրջանում: Մեծ թվով աշխատատեղեր ստեղծվեցին ինչպես ծաղկաձորցիների, այնպես էլ շրջակա գյուղերի և նույնիսկ Հրազդան քաղաքի բնակիչների համար: Սկիզբ առավ ծառատնկման ու անտառապատման ծավալուն ծրագիրը, որը շարունակական բնույթ ստացավ:

Նախագահ Քոչարյանն այդ օրը Ծաղկաձորից մեկնեց Աբովյան, որտեղ ներկա գտնվեց քաղաքի հիմնադրման 42-ամյակի տոնական միջոցառմանը: Երկրի ղեկավարը բարգավաճում եւ առաջընթաց է մաղթել Աբովյանին եւ վստահեցրել, որ կարվի ամեն ինչ աբովյանցիների հոգսերը նվազեցնելու եւ հետաքրքիր քաղաքային կյանք ապահովելու համար: Ռոբերտ Քոչարյանը մասնակցեց նաև քաղաքի հիմնանորոգված եւ ժամանակակից գույքով հագեցված մարզադպրոցի բացման արարողությանը:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: