Ֆրանսիական եւս մի խոշոր ընկերություն Հայաստանում
Լավ ավանդույթ` շաբաթօրյակ
20 Ապր 2012  

Այց երկու արաբական երկիր

2002 թվականի ապրիլի 20-23-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, այնուհետեւ` Կատարի Պետություն:

Հանրապետության նախագահին այցի ընթացքում ուղեկցել են արտաքին գործերի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները, գործարարներ, լրագրողներ:

Պաշտոնական այցի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահայանի հետ:

Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել Աբու-Դաբիի առեւտրաարդյունաբերական պալատում, հանդիպել գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաեւ Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի դեսպանություն, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Դուբայ քաղաք, հանդիպում ունեցել Դուբայի ներդրումների եւ զարգացման խրախուսման գերագույն վարչության նախագահ Ղարղաուիի եւ խորհրդի անդամների, ինչպես նաեւ Դուբայի առեւտրա-արդյունաբերական պալատի ղեկավարության հետ: Ռոբերտ Քոչարյանը եղել է նաեւ Շարժայում, հանդիպել էմիր Սուլթան Բեն Մոհամմադ ալ-Կասիմիի հետ, այցելել տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: 

Ապրիլի 22-23-ը նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնեց Կատարի Պետություն

Մայրաքաղաք Դոհայում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել ունեցել Կատարի էմիր շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանի հետ: Տեղի են ունեցել հայ-կատարական բանակցություններ ընդլայնված կազմով: Այցի շրջանակում ստորագրվել են վեց միջպետական փաստաթուղթ, այդ թվում` "Երկակի հարկումից խուսափելու մասին", "Կապիտալ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին", "Առեւտրական, տնտեսական եւ տեխնիկական համագործակցության մասին" համաձայնագրերը: Հանրապետության Նախագահին ուղեկցող հայ գործարարները հանդիպել են տեղի իրենց գործընկերների հետ:


Հարգելի այցելու,

Ներկայացնում ենք նաև ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հարգելի պարոն նախագահ,
Համաժողովի հարգելի մասնակիցներ,

Ողջունում եմ ձեզ եւ շնորհակալություն հայտնում Հայաստանի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության համար։ Ուրախալի է տեսնել Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ գործարար կապերի ընդլայնման երկուստեք պատրաստակամություն:

Սա Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջին պաշտոնական այցն է Արաբական Միացյալ Էմիրություններ, եւ կարող է դիտվել որպես երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված մեր քաղաքականության շարունակություն:

Այսօր մեր խնդիրն է ներկայացնել Հայաստանը եւ փորձել ներդրումային հետաքրքրություն շարժել ձեզանում։ Դուք ունեք կապիտալ եւ այն արդյունավետորեն կիրառելու ցանկություն։ Մենք կուզենայինք ներկայացնել ձեզ Հայաստանը որպես ներդրումների շահավետ վայր, որպես հուսալի եւ կանխատեսելի գործընկեր։ Հայաստանի տնտեսության մանրամասները ձեզ կներկայացնի Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը։ Ես կփորձեմ անել մի քանի գլխավոր ընդգծումներ։ 

Հատկապես վերջին տարիներին իրականացված տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հաջողվել է ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ կայուն տնտեսական աճ: 2001թ.-ի արդյունքներով ՀՆԱ-ի աճը կազմել է 9,6%, արդյունաբերական արտադրանքինը 8,7%, արտահանմանը 15%, սղաճը` 3,1%: 2002 թվականին կանխատեսվում են համանման ցուցանիշներ։ 

Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Հայաստանի տնտեսությունների կառուցվածքների վարլուծությունը ցույց է տալիս, որ մենք գրեթե չենք մրցակցում։ Աշխարհագրական հարաբերական մերձավորությունը ենթադրում է համագործակցության շահավետություն։ Մեր երկրների առեւտրային ազատ ռեժիմները հանում են շատ խոչընդոտներ։ Հայաստանի Հանրապետության տնտեսությունն ակտիվորեն ներառում է իր մեջ ներդրումներ` ընդլայնելով իր հնարավորությունները։ Երկրի տնտեսությունը լուրջ վերելքի նախաշեմին է, որի հիմքը քաղաքական կայունությունն է եւ տնտեսական վերափոխումների բավարար ծավալը։ Մենք մեզ դիտում ենք որպես Հարավային Կովկասի ամենակազմակերպված պետություն եւ ինտելեկտուալ ծառայությունների ապագա տարածաշրջանային կենտրոն։

Տնտեսական ոլորտում Հայաստանի կառավարության այսօրվա խնդիրներն են.

- Բարեփոխումների շարունակումը։ Օրենսդրության համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։
- Օտարերկրյա ներդրումների ակտիվ ներգրավումը։ Ներդրումային միջավայրի բարելավումը։
- Կապիտալ ներդրումներ ենթակառուցվածքներում (ճանապարհներ, ավիացիա, ոռոգում, կապ, էներգետիկա)։ Ավիացիան, էներգետիկան եւ կապը՝ մասնավոր ընկերությունների միջոցով։
- Հատուկ վերաբերմունք գերակա ուղղություններին` ալմաստի վերամշակում, ոսկերչություն, բարձր տեխնոլոգիաներ, վերամշակում
- Վարչարարության բարելավում, պայքար կոռուպցիայի դեմ:
- Սեփականաշնորհման շարունակում. այսօր Հայաստանի տնտեսության 75%ից ավելին ներկայացնում է մասնավոր հատվածը։ 

Հայաստանի առավելությունները.

- Ժողովուրդը գրագետ է եւ կրթված, նախաձեռնող է, նորի նկատմամբ` ընկալունակ։ Սա կապիտալ է, որ մշակվել է դարերով։

Հիմնական խնդիրները.

- Հարավային Կովկասի տարածաշրջանը շարունակում է ընկալվել որպես բախումնային։
- Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության առկայությունը։
- Տրանսպորտային ուղիների հիմնահարցը` որպես հակամարտությունների ածանցյալ։

Այս խնդիրների լուծումը մեծ մասամբ կախված է ընդհանուր առմամբ տարածաշրջանային գործընթացներից եւ դրանցում մեծ տերությունների ներգրավածության աստիճանից։

Մեր երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության խորացման տեսանկյունից կարեւոր եմ համարում նաեւ այցի ընթացքում "Ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանվածության մասին", "Կրկնակի հարկումից խուսափելու մասին" եւ "Առեւտրատնտեսական համագործակցության մասին" միջկառավարական համաձայնագրերի ստորագրումը:

Կցանկանայի նշել, որ բիզնեսն արդեն համագործակցության որոշակի փորձ է կուտակել: Հայաստանում կան համատեղ ձեռնարկություններ, ինչպես նաեւ հայկական ներդրումներ Արաբական Միացյալ Էմիրություններում:

Ողջունելի կլինի մեր գործարար շրջանակների միջեւ պարբերական շփումները: Օգտվելով առիթից` կցանկանայի ձեզ հրավիրել Հայաստան, ինչը հնարավորություն կընձեռի Արաբական Միացյալ Էմիրությունների ձեռնարկատերերին ծանոթանալու Հայաստանի իրենց գործընկերներին եւ ներդրումային հնարավորություններին։ Նման միջոցառումները կնպաստեն մեր երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանը։

Հարգելի գործարարներ,

Եզրափակելով խոսքս` մաղթում եմ ձեզ արդյունավետ շփումներ եւ հաջողություն` ձեր ձեռնարկներին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: