1994-1998: Почему Баку не говорил о войне?
Սեդրակ Քոչարյանը չի գլխավորի ԲՀԿ ցուցակը
08 Փետ 2013  
08.02.2013  |  12:28   |   Համացանց

Այն, ինչ բնորոշում էր Ռոբերտ Քոչարյանը

Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի կուսակցականացումը: Ընդ որում, մեջբերեց դեռեւս Կոնգրեսից առաջ իր ելույթներից մեկը, որտեղ նա կանխատեսում է նաեւ այդօրինակ հեռանկար՝ որ Համաժողովրդական շարժումն իր գործն արեց, հիմա Կոնգրեսի հերթն է, հետո Կոնգրեսը կարող է դառնալ կուսակցություն: Հիմա այդ հետոն է, եւ Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ Կոնգրեսը դառնալու է կուսակցություն:

Հետո մի գեղեցիկ օր էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը կհայտարարի, որ եկել է կուսակցությունը հասարակական կազմակերպության վերածելու ժամանակը: Թե ՀԿ-ի ինչ պրոֆիլ կընտրվի, դժվար է ասել՝ մինչ այդ Տեր-Պետրոսյանը հաստատ կմտածի: Եւ պետք չէ կասկածել, որ նա կգտնի բովանդակային առումով իրեն վաղուց սպառած կազմավորումը որեւէ իրավակազմակերպական ֆորմատով պահպանելու տարբերակը:

Թե ինչ է փոխվելու Հայ ազգային կոնգրեսի կուսակցականացումից, դժվար է ասել: Երեւի թե միայն ազնվության աստիճանը, որովհետեւ Կոնգրեսն իր բովանդակությամբ վաղուց է արդեն ընդամենը մի կուսակցություն, ու ներկայում Տեր-Պետրոսյանն ընդամենը ազնվորեն խոստովանում է դա:
Իրավակազմակերպական ձեւի փոփոխությունը շատ բնորոշ է բիզնես դաշտին: Այստեղ կան տարբեր կատեգորիաներ՝ ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ: Գործարարները հաճախ դիմում են մանեւրների, ելնելով նպատակահարմարությունից՝ հաճախ հարկային դաշտի հետ հարաբերությունների համատեքստում:

Հայաստանի քաղաքական դաշտում բիզնեսին հատուկ վարքագիծն ամենեւին նորություն չէ: Ավելին, Հայաստանում կուսակցությունները հենց քաղաքական բիզնեսի իրավակազմակերպական ձեւ են, որովհետեւ այդքան էլ հարմար չի լինի ՓԲԸ-ով կամ ՍՊԸ-ով մասնակցել քաղաքական գործընթացների, որոնք՝ Ռոբերտ Քոչարյանի բնորոշմամբ, Հայաստանում կրում են առեւտրային բնույթ:
Հայ ազգային կոնգրեսն այդ գործընթացներին մասնակցելու իսկապես անհարմար ֆորմատ էր: Կային խանգարող հանգամանքներ, որոնք ընդամենը ավելորդ աղմուկ էին բարձրացնում: Բառի բուն իմաստով ավելորդ, որովհետեւ նրանց բարձրացրած աղմուկը աղմկողներին միեւնույն է չէր օգնում, փոխարենը խանգարում էր նրանց, ովքեր լռելյայն զբաղվում էին «ռեալպոլիտիկով» եւ առեւտրային գծի մեջ էին Բարգավաճ Հայաստանի հետ:
Կուսակցականությունն այդ տեսակետից, Հայաստանում ավելի «մոնարխիկ» համակարգ է ոչ միայն բովանդակությամբ, այլ նաեւ բարոյականությամբ: Այլ կերպ ասած, կուսակցության միջոցով քաղաքական առեւտուրը Հայաստանում միշտ էլ դիտվել է ավելի բարոյական, քան այլ իրավակազմակերպական ձեւերով: Այսինքն, կուսակցությունը քաղաքական առեւտուրը լեգիտիմացնում է ոչ միայն դրսից, այլ նաեւ ներսից: Իսկ դա հայաստանյան քաղաքական դաշտում շատ կարեւոր է թե մրցունակ լինելու, թե նաեւ գործընկեր ուժերի համար առավել վստահելի դիտվելու տեսանկյունից:

lragir.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: