Ամեն ինչ դեռ առջեվում է
Ազգային միասնության ինքնատիպ գործոն
29 Օգո 2012  

Ազգային միասնության ինքնատիպ գործոն

Հարգելի այցելու,

Մեր խոստումի համաձայն սկսում ենք ներկայացնել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարբեր տարիների և տարբեր առիթներով ունեցած ելույթները, ուղերձները և հարցազրույցները: Դրանք ներկայացնելու հերթականության մեջ չենք առաջնորդվի ժամանակագրական կարգով, այլ ավելի շուտ կկարևորենք այն թեմաները, որոնք շոշափվել են այդ ելույթներում կամ հարցազրույցներում:  Առաջինն այս շարքից վերաբերում է Համահայկական մարզական խաղերին: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես հայության միասնականությունն ամրապնդող միջոցներից մեկի` մարզական փառատոնի, գաղափարի հեղինակներից ու ջատագովներից է:

Ճիշտ տասը տարի առաջ` 2001 օգոստոսի 18-ին նախագահ Քոչարյանը Երկրորդ Համահայկական խաղերի բացման առիթով ողջույնի խոսքում այդ մարզական խաղերը կոչեց ազգային միասնության ինքնատիպ գործոն, իսկ երրորդի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշեց, որ պետք է խոստովանել, որ մեր բոլոր համահայկական նախաձեռնությունների մեջ Համահայկական մարզական խաղերը ամենից արդյունավետն են, ամենից հետաքրքիրը և ամենից ծավալունը:
  
Ներկայացնում ենք Երկրորդ համահայկական խաղերի բացման ժամանակ նախագահ Քոչարյանի խոսքը, հաջորդ համանման ստուգատեսի փակման առիթով հնչեցրած խոսքի տեսագրությունը, ինչպես նաև լուսանկարներ` Համահայկական մարզական տարբեր խաղերի բացման կամ փակման արարողությունների պատմությունից:

***

18.08.2001. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՌԹԻՎ

Հարգելի հայրենակիցներ,
Հարգարժան հյուրեր,

Ջերմորեն ողջունում եմ Երկրորդ համահայկական խաղերի մասնակիցներին եւ հյուրերին:

Համահայկական խաղերը մեր ժողովրդի կյանքում արդեն գրավել են իրենց հատուկ տեղը` դառնալով ազգային միասնության ինքնատիպ գործոն: Դրա վառ արտահայտությունն են Երկրորդ համահայկական խաղերի աշխարհագրական լայն ընգրկումը եւ մասնակիցների մեծ թիվը: Հատկանշական է, որ Համահայկական խաղերն արդեն ձեւավորում են իրենց ավանդույթները եւ նորաստեղծ պատմությունը:

Համոզված եմ, որ հայրենիքի միավորող ոգին եւ սպորտային արդար մրցակցությունը նոր ու հզոր լիցքեր են հաղորդելու բոլորիս եւ հատկապես երիտասարդությանը:

Մաղթում եմ ձեզ մարզական հաջողություններ, մարտական տրամադրություն եւ հաղթական ոգի:

Այսօր` 2001 թվականի օգոստոսի 18ին, Երկրորդ համահայկական խաղերը հայտարարում եմ բացված:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: