22.09.1999. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը Հայաստան-Սփյուռք
18.09.2006. ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է թիվ մեկ գերխնդիրը լինի
26 Սեպ 2012  
26.09.2012  |  13:11   |   Համացանց

18.09.2006. Բացվեց ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ երրորդ Համաժողովը

Այսօր մեկնարկեց Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը, որի մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Ռոբերտ Քոչարյանը. "Երկրորդ համաժողովից հետո անցած չորս տարին թե Հայաստանի, թե հայկական մեծ համայնքներ ունեցող երկրների համար լի էին բազմաթիվ զարգացումներով: Կարծում եմ, որ այս համաժողովը հնարավորություն է ընձեռում քննարկել այդ նոր իրականությունները եւ նախանշել մեր անելիքները առաջիկա տարիների համար":

Ելույթի ընթացքում Քոչարյանն անդրադարձավ երկու հիմնական թեմաների` իրավիճակը Հայաստանում, առկա մարտահրավերներն ու առաջընթացի հեռանկարները եւ Սփյուռքին առնչվող խնդիրներ, Հայաստան-Սփյուռք կապն ամրապնդելու ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ: Ելույթի ընթացքում հատկապես շեշտվեց սփյուռքահայության ավանդը տնտեսության զարգացման գործում: Ըստ տվյալների, արտասահմանյան ներդրումների ծավալն անցյալ տարի հասել է 500 միլիոն դոլարի, իսկ ընդհանուր առմամբ, ըստ Քոչարյանի, վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ի միջինացված տարեկան աճը կազմել է 12.2%: "Սրանք ակնառու ցուցանիշներ են նավթ եւ գազ չունեցող հետխորհրդային պետության համար",- փաստեց Ռոբերտ Քոչարյանը:

Թվարկելով անկախ Հայաստանի բոլոր ձեռքբերումները, Քոչարյանն, այնուամեյանիվ չկարողացավ շրջանցել նաեւ բազմաթիվ խնդիրները, ճիշտ է դա արեց առանց թվարկումների, պարզապես տեղեկատվության կարգով. "Երկրում կան իրենց լուծմանն սպասող շատ խնդիրներ: Կան բազմաթիվ թերացումներ: Չեմ թվարկի, վստահ եմ, որ դրանք Ձեզ հայտնի են: Ուզում եմ շեշտադրել մի հիմնահարց, որի լուծված չլինելու հետեւանքները կարող են ունենալ համազգային բնույթ: Դա Երեւանի եւ գյուղական շրջանների, հատկապես` բարձր լեռնային, սահմանամերձ եւ հեռավոր գյուղերի, զարգացման հսկայական անջրպետն է: Այդ գործընթացը խթանում է Երեւանում ազգաբնակչության կենտրոնացումը` մարդաթափ անելով առանց այդ էլ թույլ գյուղական շրջանները":

Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովը կարեւոր է թերեւս այս տեսանկյունից, քանի որ դրա առանցքային թեման Հայաստանի գյուղական համայնքների հետ կապված ծրագրերի իրականացումն է, ավելի կոնկրետ` ամեն մի գյուղի համար որեւէ սփյուռքահայ մեծահարուստի հովանավորություն ապահովելը:

Որպեսզի համաժողովի մասնակիցները տեղեկացված լինեն նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ պատկերացնեն, թե դեպի ուր է շարժվում Հայաստանը, Ռոբերտ Քոչարյանը ներկայացրեց նաեւ վարվող կոմպլեմենտար քաղաքականությունը եւ համագործակցությունը` սկսած Ռուսաստանի հետ մինչեւ ՆԱՏՕ: "Արտաքին քաղաքականության համատեքստում կարեւոր գործոն է Սփյուռքի ներուժը քաղաքական լոբբինգի ոլորտում: Երկար տարիներ գործելով այլ քաղաքական մշակույթների միջավայրում` Սփյուռքի կազմակերպությունները յուրացրել են աշխատելու մեծ փորձ եւ արհեստավարժություն: Քաղաքական դաշտում ճանաչված հայկական կազմակերպությունները մեծ աջակցություն են ցուցաբերում հայ դիվանագիտությանը եւ առավել լսելի են դարձնում Հայաստանի ձայնը միջազգային ասպարեզում: Դա եւս մի վկայությունն է Սփյուռքի կազմակերպված լինելու հսկայական նշանակության: Որքան համակարգված, համահունչ լինի Սփյուռքի ձայնը, այնքան ազդեցիկ է լինելու նրա խոսքը", - շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

Համաժողովի բացմանը նա անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին. "Մենք ունեցել ենք բանակցային գործընթացի բազմաթիվ ելեւէջներ: Մի քանի անգամ մոտ էինք պայմանագիր կնքելուն, որը կամրագրեր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Ափսոսանքով եմ ասում, որ դա չհաջողվեց: Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ պատերազմի դեպքում հաղթանակը նվաճվում է ժողովրդի ոգով եւ մարտունակ բանակով, այլ ոչ թե հայտարարություններով: Մեր դիրքորոշումը հետեւյալն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն անվիճելի փաստ է: Նրա կազմավորման իրավական հիմքերն` անխոցելի: Երկրի տնտեսությունը զարգանում է կայուն, խորանում են ժողովրդավարական բարեփոխումները: Այսինքն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փաստացիորեն իրագործեց եւ պաշտպանեց ինքնորոշման իր իրավունքը եւ այսօր արդյունավետ պետական շինարարության գործընթացում է: Արցախում ձեռք բերված այս նվաճումներից հրաժարվելու մտադրություն ոչ ոք չունի: Ազգային թիվ մեկ գերխնդիր պետք է դիտվի ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված համահայկական ջանքերի գործադրումը":

Ի դեպ, համաժողովի փակման օրը կմեկնարկի համահայկական գործարար խորհրդաժողովը: Իսկ արդեն սեպտեմբերի 22-ին` ագրոֆորումն ու Հայաստանի տնտեսությունը ներկայացնող մեծ ցուցահանդեսը:

www.a1plus.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: