

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի հեռուստահարցազրույցը կարելի է անուղղակիորեն համարել պատասխան ադրբեջանական կողմի հայտարարությանը: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ի թղթակցի հետ ունեցած զրույցում հայտնել է քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Ռոբերտ Քոչարյանը խոսել է այդ մասին, միայն մեկ այլ տեսանկյունից. չանդրադառանալ Ադրբեջանի պաշտոնական անձանց մշտական ռազմաշունչ հայտարարություններին արդեն հնարավոր չէր: "Գտնում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը իրենից գոյություն ունեցող իրականության, սեփական երկրի արժանապատվությամբ եւ հպարատությամբ տոգորված, հստակ գնահատական էր ներկայացնում",- հայտարարել է քաղաքագետը:
Լեւոն Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ Հայաստանի նախագահի հարցազրույցից հետո Ադրբեջանը մի քիչ շփոթվել է: "Ոչ մի, քիչ թե շատ լուրջ պատասխան եւ մեկնաբանություն ադրբեջանական կայքերում ես չկարողացա գտնել: Ամենայն հավանականությամբ, խնդիրը նրանում է, որ Ադրբեջանը առաջին անգամ հանդիպեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորաման իր ռազմաշունչ հայտարարությունների վերաբերյալ խիստ պատասխանի: Վերջի վերջո, Ադրբեջանը, համենայն դեպս հեղինակավոր մարդիկ, լավ հասկանում են, որ ԼՂՀ-ի դեմ հետագա պատերազմը ոչ միայ նկարող է պարտությամբ ավարտվել, այլեւ "Ադրբեջան" պետության վերացմամբ",- ընդգծեց նա:
www.panarmenian.net