Մարդկանց հետ շփման առաջին օղակը
Նոր հարցազրույց
12 Նոյ 2012  

Բարձրացնել տնտեսական հարաբերությունների մակարդակը

2006 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրավերով երկօրյա պաշտոնական այցով ժամանել էր Ղազախստանի մայրաքաղաք Աստանա: 

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ղազախստանի նախագահի "Ակորդա" նստավայրում տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին հաջորդել են ընդլայնված կազմով բանակցություններն, ապա՝ փաստաթղթերի ստորագրման արարողությունը: 

Ստորագրվել են միջկառավարական փաստաթղթեր՝ "Գույքի եւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին", "Ներդրումների պաշտպանության եւ փոխադարձ խրախուսման մասին", "Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին", "Քաղաքացիների փոխայցելությունների մասին" եւ "Մշակույթի բնագավառում համագործակցության մասին":
 
Ինչպես փաստաթղթերի ստորագրմանը հաջորդած մամլո համատեղ ասուլիսում նշել են Հայաստանի եւ Ղազախստանի նախագահները, փաստաթղթերը կստեղծեն իրավական հիմք ավելի լայն փոխգործակցության համար: 

Նախագահներն ասել են, որ նեղ կազմով բանակցությունների ընթացքում քննարկել են երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: 

"Մենք նշեցինք մեր հայացքների ընդհանրությունը տարածաշրջանային, գլոբալ քաղաքական հարցերի վերաբերյալ", - ընդգծել է Նուրսուլթան Նազարբաեւը: Նրա խոսքով, բանակցությունները հիմնականում վերաբերել են առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Նշվել է, որ ներկայիս ապրանքաշրջանառության մակարդակը չի կարող բավարարել ոչ մի կողմի: Ն. Նազարբաեւի դիտարկմամբ, պատճառներից մեկն այն է, որ որոշ համաձայնագրեր միայն այսօր են ստորագրվել:

"Կարծում եմ, բանակցությունների արդյունքները կնպաստեն երկու երկրների փոխհարաբերությունների հետագա խորացմանը, որպեսզի ղազախական ընկերությունները եւ կապիտալը չվախենան գալ Հայաստան, որը ներկայումս համարվում է հետխորհրդային երկրներից ամենաբաց տնտեսություն ունեցող պետությունը", - շեշտել է Նազարբաեւը:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է երկու երկրների քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, լավ համագործակցությունը միջազգային կազմակերպություններում: Նրա խոսքով, ավելի թույլ է համագործակցության տնտեսական բաղադրիչը, թեեւ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղազախստանում իրականացված բարեփոխումներն առաջին հերթին լավ հիմք են տնտեսական համագործակցության համար:

"Ղազախստանի բիզնեսը վերջին շրջանում սկսել է ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին: Մենք ողջունում ենք ձեր ներկայությունը Վրաստանում, եւ հուսով ենք, որ Հայաստանում ներկայությունը կլինի ավելի նշանակալի, քանի կա հիմա", - ասել է Ռ. Քոչարյանը, նշելով, որ հայ-ղազախական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովը կարող է էական դեր ունենալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: