Տոն, որը միշտ մեզ հետ է
Առաջին տիկնայք Ազգային պատկերասրահում
11 Մար 2013  

Բարեգործությունից համագործակցություն անցնելու արդյունքները

2005 թվականի մարտի 10-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր արգենտինահայ գործարար, "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանին:

Տեսակցությունը երկրի նախագահի հանդիպումների այն շարքից էր, որոնք միտված էին երկրի տնտեսության զարգացման գործում սփյուռքահայերի մասնակցությանն ու օտարերկրյա կապիտալի ներգրավմանը: Բարեգործությունից շահավետ համագործակցության անցնելու կարգախոսը, որը հռչակել էր Ռոբերտ Քոչարյանը "Հայաստան-Սփյուռք" համաժողովի ընթացքում, դեռ տարիներ առաջ, քայլ առ քայլ իրականցվում էր: Էդուարդո Էռնեկյանի հետ գործակցությունը այդ մեծ ծրագրի ամենահաջողված իրողություններից մեկն էր:

Իսկ վերոնշյալ հանդիպման ընթացքում քննարկվել էր "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ընկերության կողմից "Զվարթնոց" միջազգային օդանավակայանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքը: 

Է. Էռնեկյանը հանրապետության նախագահին էր ներկայացրել նաեւ գյուղատնտեսության ոլորտում ներդրումներ կատարելու մասին իր մտադրությունները:
 
Այս հանդիպման մասին կրկին գրելու նպատակը մեր երկրում Էդուարդո Էռնեկյանի ներդրումների արդյունավետության մասին մեկ անգամ ևս բարձրաձայնելն է: Այդ իսկ պատճառով ներկայացնում ենք, տարբեր նյութեր, որտեղ խոսք է գնում հենց այդ ձեռքբերումների մասին:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: