Գագաթաժողով ԵՎ բանակցություններ
Գնահատականներ ԵՎ կանխատեսում
09 Դեկ 2011  

Բարեկամության հիմքեր դրած այցեր` հինգ տարվա ընդմիջմամբ

2007 թվականի դեկտեմբերի 11-ից 13-ը  Հայաստանի հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով մեկնել էր  Արաբական Միացյալ Էմիրություններ: Դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում կայացավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԱՄԷ նախագահ Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանի հանդիպումը, որից հետո Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Արաբական Միացյալ Էմիրությունների վարչապետ, Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ Բեն Ռաշիդ Ալ-Մաքթումի հետ:
 
Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ նաեւ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի գլխավոր տնօրեն Ահմադ Ալ Մազրուի հետ, մասնակցեց  ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը, հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:
 
ՀՀ Նախագահի ԱՄԷ կատարած աշխատանքային այցի շրջանակում ստորագրվեցին գյուղատնտեսության, զբոսաշրջության, օդային հաղորդակցության բնագավառում երկկողմ համագործակցության համաձայնագրեր: ՀՀ կառավարության եւ Աբու Դաբի զարգացման հիմնադրամի միջեւ ստորագրվեցի Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ պայմանագիր:
 
Այցի վերջին օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնեց Ռաս Ալ Խայմա, որտեղ հանդիպեց Ռաս Ալ Խայմայի թագաժառանգ, փոխկառավարիչ Շեյխ Սաուդ բեն Սակր Ալ Կասիմի հետ:

Դեկտեմբերի 13-ին ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձավ Երեւան:

Ավելացնենք միայն, որ Հայաստան-ԱՄԷ բարեկամական հարաբերությունների սկիզբը  դրվեց  դեռևս 2002 թվականին` Ռոբերտ Քոչարյանի ԱՄԷ կատարած առաջին այցի ընթացքում: Առաջին այցին ՀՀ նախագահը հանդիպեց Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահայանի հետ: Այսօր այդ երկիրը ղեկավարում է  նրա որդին` Շեյխ Խալիֆա բեն Զայիդ Ալ Նահայանը: Որդին շարունակում է մեր երկրի նկատմամբ հոր քաղաքական ուղին: Հայր և որդի Ալ Նահյանների հետ 5 տարվա ընդիմջմամբ հանդիպումներով ՀՀ երկրորդ նախագահը ապահովեց մեր երկրի համար ևս մեկ իսլամական պետության չեզոք դիրքորոշում Ղարաբաղյան խնդրում և տնտեսական ու մշակութայնի համագործակցության  մեծ հեռանկարներ ու փոխշահավետ համագործակցություն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: