"Կրկնակի ցավով"
Անժամանցելի ոճիր
24 Ապր 2013  

Ճանաչումը փակում է կրկնության ճանապարհը

Համազգային սգո և հիշատակի օրը մտադիր չենք քաղաքական արծարծումներ կատարել, սակայն չենք կարող չնշել նաև, որ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը նախագահ Ռոբերտ Քոչարյանի արտաքին քաղաքականության անկյունաքարերից մեկն էր: Քաղաքականություն, որն ամբողջությամբ մերժում էին նախորդ իշխանությունները: Այս մասին, և թե ինչպես Քոչարյանի նախագահության ու վարվող քաղաքականության շնորիվ բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ պաշտոնապես ճանաչեցին Հայոց Ցեղասպանությունը, կարող եք կարդալ այստեղ, իսկ մենք ավելացնենք միայն, որ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2002 թվականի ուղերձը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:

24.04.2002. ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր ողջ հայ ժողովուրդը, ինչպես ամեն տարի, ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 1915 թվականի այս օրը հայ մտավորականության եւ հոգեւորականության ձերբակալություններով Օսմանյան Թուրքիայում սկսեց իրականացվել պետականորեն կազմակերպված մի ոճիր, որ պիտի դառնար հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական էջը: Հարցականի տակ դրվեց իր բնօրրանում հազարամյակների քաղաքակրթություն ու մշակույթ ստեղծած մի ողջ ժողովրդի ապագան: Հայության բոլոր հատվածները մինչեւ այսօր իրենց ճակատագրի վրա կրում են անցյալ դարասկզբի ողբերգական իրադարձությունների ծանր դրոշմը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետապնդումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության օրակարգում` արտահայտությունն է հայ ժողովրդի օրինական պահանջների եւ սպասումների:

Հայրենաբնակ եւ աշխարհասփյուռ հայության բոլոր հատվածներն այսօր շարունակում են ակնկալել մարդկության դեմ կատարված ոճրագործության ճանաչումն ու դատապարտումը: Դա վրեժխնդրական զգացումների արտահայտություն չէ, այլ նմանօրինակ հանցագործությունների կրկնությունը բացառելու մտահոգություն:

Այսօր` մենք գլուխ ենք խոնարհում մեր նահատակների հիշատակի առջեւ` այն խորը համոզմամբ, որ պատմական արդարության վերականգնումն անխուսափելի է: Մենք հավատով ենք նայում ապագային, մեր երկրի ու պետականության ծաղկուն վաղվա օրվան, որ համայն հայությունը կերտելու է միասնական ջանքով ու նվիրումով:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: