03.04.2007. На реставрацию экспонатов "Музея истории Еревана" в 2007
11.04.2006. "Էր Ֆրանսի" Փարիզ-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել Շառլ
14 Ապր 2012  
14.04.2012  |  12:59   |   Համացանց

10.04.2006. Շարլ Ազնավուր. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իմ իրականացած երազանքն է

PanARMENIAN.Net - "Ես հպարտությամբ եմ ասում, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի եմ: Կրթությամբ ես հարյուրտոկոսանոց ֆրանսիացի եմ, մնացած ամեն ինչով` հարյուրտոկոսանոց հայ":

Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Նրա խոսքերով, հայրենիք ամեն այցելության հետ նա ավելի շատ հայերեն բառեր է սովորում: "Հնարավոր է, ես շուտով կարողանամ լավ խոսել հայերեն: Ես շատ կցանկանայի, որ ֆրանսերենը երկրորդ լեզուն դառնար Հայաստանում: Ճիշտ է, այստեղ շատ ավելի ընդունված է ռուսերենը, սակայն գոնե երրորդ տեղում թող ֆրանսերենը լինի", - ասել է Ազնավուրը: Մեծ շանսոնյեի խոսքերով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իր իրականացած երազանքն է: Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին նշեց, որ լսում է Շարլ Ազնավուրի երգերը պատանեկան հասակից եւ միշտ եղել է նրա երկրպագուն: "Ազնավուրի երգերը շատ թանկ են ինձ համար, բայց հատկապես ես սիրում եմ La Boheme", - ասել է նա:

PanARMENIAN.Net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: