

1988 թվականից մենք քանի անգամ Ադրբեջանի կազմից դուրս գալու հարցը բարձրացրել ենք, անընդհատ մեզ ասելիս են եղել, որ ձեր քայլը անօրինական է. միութենական սահմանադրությունը չի նախատեսում ավտոնոմիայի կամ ինչ-որ տերիտորիայի դուրս գալը առանց տվյալ հանրապետության համաձայնության: Եթե հիշում եք, մեզ անընդհատ 70 և 72-րդ հոդվածի այդ հակասություների մեջ մտցնելով` մեր հարցը ձգձել են կամ անընդհատ բացասական պատասխան ենք ստացել: Հիմա մեզ համար մի պատմական շանս է բացվել` Ադրբեջանի անկախությունը հռչակելու հետ կապված, օրինական ձևով այս հարցը մի անգամ էլ բարձրացնենք միութենական իշխանությունների առաջ, որովհետև կա օրենք, որի համաձայն իրավունք ունենն և ավտոնոմիան և կոմպակտ ապրող որևէ ազգություն` իրենց հարցը լուծելու: Դեկլարացիան պատրաստող նախաձեռնող խումբը հաշվի է առել այսօրվա պետությունում ստեղծված իրավիճակը. հիմա ինչ՞, կենտրոնը մնալո՞ւ է թե՞ չի մնալու: Դրա համար մենք այստեղ չենք շեշտում, թե ուզում ենք լինել "субъектами союза федераций", ինչո՞ւ, որովհետև պարզ չէ` որպես այդ ֆեդերացիայի սուբյեկտ ո՞վ է մնալու, մնալո՞ւ է, թե՞ չի մնալու: Մենք չենք դիմում Ռուսաստանի կառավարությանը, չնայած, որ ժողովրդի մեջ կան այդպիսի տրամադրություններ` լինել Ռուսաստանի կազմում: Որովհետև նախ այդտեղ էլ պարզ չի. եթե Սովետական Միությունը մնալու է, ավելի ճիշտ է դիմել` լինելու որպես սուբյեկտ Սովետական Միության, եթե չի մնալու, մնում է դիմել կամ Ռուսաստանին կամ Հայաստանին: Եվ մենք դրա համար այս դեկլարացիայով այս պատմական պահին պետք է անպայման որոշում ընդունենք: Ընդունենք, որ Ադրբեջանի կազմից մենք դուրս ենք գալիս` օգտվելով արդեն օրինավոր ճանապարհից, այդ օրինավոր ստացած շանսով, և իրավիճակի զարգացումից ելնելով, վարիացիաների տեղ պետք է թողնենք, թե մեր ապագային ինչպես ենք նայում: Ավելի վտանգավոր է հիմա ուշացնելը:
Ռոբերտ Քոչարյան
Ելույթ, 1991թ.