Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում
Առաջին հերթին պատասխանատվություն ու սառնասրտություն
20 Հոկ 2012  

Ճոպանուղի Թեղենիսի ողջ երկայնքով

Հայաստանում զբոսաշրջության զարգացման ծրագրերն անմիջականորեն կապված էին նաև Ծաղկաձորի հետ, քանի որ այն մոտ լինելով մայրաքաղաք Երևանին, միևնույն ժամանակ լավագույն հանգստավայրերից մեկի համբավն ուներ: Ավելին, դեռևս խորհրդային տարիներից Ծաղկաձորը լեռնադահուկային սպորտի պրոֆեսիոնալների ու սիրողների ամենանախընտրելի վայրն էր և միակը ողջ տարածաշրջանում: Սակայն մի քանի պատճառներով իր նախկին փառքը Ծաղկաձորն անցյալում էր թողել և այդ պատճառներից մեկն էլ մաշված ու հնացած ճոպանուղին էր:

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախանձախնդրության ու ջանքերի շնորհիվ էր, որ Ծաղկաձորը նոր շնչառություն և հմայք ստացավ: 

2004 թվականի հոկտեմբերի այս օրերին  նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել էր Ծաղկաձոր եւ ծանոթացել ճոպանուղու վերանորոգման շինարարական աշխատանքների ընթացքին: 

Ճոպանուղու վերանորոգման շինարարական աշխատանքները իրականացնում էր շվեյցարական "Լայթներ" ընկերությունը, որի հետ պայմանագիրը ստորագրվել էր այդ տարվա ապրիլ ամսին: "Լայթները" ճոպանուղիների արտադրության եւ շինարարության մեջ մասնագիտացած առաջատար ընկերություններից է աշխարհում: Առաջին բետոնային աշխատանքները կատարվել էին օգոստոսի 9-ին: Տարվա ընթացքում նախատեսվում էր իրականացնել ճոպանուղու 1-ին եւ 2-րդ գծերի շինարարությունը: Ճոպանուղու շինարարությանը զուգահեռ ընթանում էր նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների շինարարական աշխատանքները:

Հանրապետության նախագահը այդ օրը հանձնարարեց սկսել նաեւ Ծաղկաձոր 3-ի նախագծային աշխատանքները: Ծաղկաձոր 3-ի շինարարական աշխատանքները ավարտվեցին 2005 թվականին, որի շնորհիվ ծաղկաձորյան ճոպանուղին ձգվեց Թեղենիս լեռան ամբողջ երկայնքով:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: