Պաշտոնական այց Իտալիա
Երկրի բարգավաճման ցուցանիշներից ԵՎս մեկը
03 Փետ 2012  

Ճոպանուղու վերջին` 5-րդ գիծը

2008 թվականի հունվարի 26-ին Ծաղկաձորում նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ բացվեց ճոպանուղու 5-րդ գիծը: Այն կառուցելու համար ծախսվել էր 2 մլրդ 200 մլն դրամ, որը տրամադրել էր "Հայաստան" համահայկական հիմնադրամը: 

Սրանով ամբողջացավ ճոպանուղու կառուցման նախագիծը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, Ծաղկաձորում ինչ որ ծրագրվել է, արագ իրականացվել է:

"Այսօր գործազրկության խնդիր Ծաղկաձորում չկա. հարյուրավոր մարդիկ մոտակա գյուղերից գալիս են այստեղ աշխատելու: Իհարկե, այնպես պետք է անենք, որ ամբողջ տարածաշրջանը նման զարգացում ապրի: Վստահ եղեք, որ այդպես էլ լինելու է" - ասել է Ռ. Քոչարյանը:

Ծաղկաձորի նկատմամբ մեծ ուշադրության համար Հանրապետության նախագահին այդ օրը շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում եւ ոսկե հուշամեդալ: Իր հերթին, նախագահ Քոչարյանը պարգեւատրել է մի խումբ աշխատակիցների, ովքեր ամեն ինչ արել են, որպեսզի ճոպանուղու 5-րդ գիծը ժամկետից ավելի շուտ գործարկվի:

Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ ծրագիրը շարունակական է լինելու եւ ճոպանուղի է կառուցվելու նաեւ Դիլիջանում ու Վանաձորում:

Ավելացնենք, որ երկրորդ նախագահը գրեթե ամեն կիրակի այցելում էր Ծաղկաձոր: Ձմեռային սպորտաձևերը, ինչպես գիտենք, Ռ. Քոչարյանի նախասիրությունների ցանկում վերջին տեղը չեն զբաղեցնում: Նույնը նա խորհուրդ տվեց երիտասարդությանը: Դրա հնարավորությունը Ծաղկաձորում արդեն լավագույնս ապահովված է:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Գրականություն

Մենք խոստացել էինք, որ ավելի մանրամասն ենք ներկայացնելու Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախասիրությունները և հատկապես այն նախասիրությունները, որոնք մինչ օրս հասարակությանն այնքան էլ հայտնի չեն:

Եվ այսպես, մեզ հաջողվեց պարզել, թե ինչ գրքեր է նախընտրել ու կարդացել Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիների ընթացքում: Ձեզ նարկայացվող ցանկի գրքերի անվանումները չթարգմանեցինք պարզապես այն պատճառով, որ նախագահը դրանք կարդացել է հենց այդ լեզուներով: Այն աշնշուշտ անբողջական չէ: Նապոլեոն Հիլլի, Դոնալդ Տրամպի, Ռիչարդ Բրենսոնի, Մեթյու Մակդոնալդի, Կարլ Յունգի, Ռոբերտ Կիյոսակի ոչ մեկական գիրք նույնպես գրավել են Ռոբերտ Քոչարյանի ուշադրությունը, որոնց թվարկումը մեծ ծավալ կգրավեր: Սակայն նախագահի ընթերցած գրքերի ցանկը այսքանով էլ չի ավարտվում: Առաջիկայում կփորձենք վերջնական տեսքի բերել այդ ցանկը, որում անկասկած կան նաև գեղարվեստական գրքեր:

Ահա գրքերի այդ ցանկը.


1.Стивен Кови "Семь навыков высокоэффективных людей"
2.Стивен Кови "8-й навык: от эффективности к величию"
3.Стивен Кови "Лидерство, основанное на принципах"
4.У. Эдвард Деминг "Новая экономика"
5.Пол Фрига, Итан Расиел "Инструменты McKinsey"
6.Д.Сорос "Новая парадигма финансовых рынков"
7.Ли Якокка "Карьера менеджера"
8.Harvard Business School "Taking control of your time"
9.Bernard Lewis "The Crisis of Islam"
10.James Risen "State of war"
11.Joseph Nye "The Paradox of American Power"
12.Robert Cooper "The breaking of Nations"
13. Тони Шварц, Джим Лоэр "Жизнь на полной мощности, Управление энергией - ключ к высокой эффективности, здоровью и счастью"
14. Walter Isaacson "Steve Jobs"
15. Нассим Николас Талеб "Черный лебедь. Под знаком непредсказуемости"
16. Robert Greene "The 48 Laws of Power"
17. Harvard Business Review On Leadership 
18. Стив Джобс. От первого лица
19. Пол Кругман "Возвращение Великой депрессии?"
20. Блейн Ли "Принцип власти"
21. Баффетт Уорен "Эссе об инвестициях, корпоративных финансах и управлениях компаниями"

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: