"Երկիրն ավելի ստաբիլ էր"
Եռօրյա պաշտոնական այց Շվեդիա
09 Փետ 2012  

Դաստիարակել ոչ միայն քրիստոնյա, այլ նաև` հայրենասեր երիտասարդներ

2008 թվականի փետրվարի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու հոգեւոր խորհրդի պատվիրակությանը` վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանի գլխավորությամբ:

Ընդգծելով տարիների ընթացքում ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գնահատում է ավետարանականների կատարած աշխատանքը եւ դրա շնորհիվ ստեղծված դրական մթնոլորտը: 

Հայաստանյաց Ավետարանական Եկեղեցու Հոգեւոր խորհրդի անդամները գոհունակությամբ նշել են, որ իրենց գործունեության ընթացքում մշտապես զգացել են պետության եւ երկրի ղեկավարի քաջալերական վերաբերմունքը: 

Հանրապետության նախագահին ներկայացնելով հումանիտար, կրթական, մշակութային ոլորտներում Եկեղեցու կողմից կատարվող աշխատանքն, ավետարանականներն ասել են, որ իրենց նպատակն է դաստիարակել ոչ միայն քրիստոնյա, այլեւ` հայեցի եւ հայրենասեր երիտասարդներ: Հոգեւոր խորհրդի անդամները նաեւ ասել են, որ բարեգործության հետ մեկտեղ ներկայումս սկսել են իրականացնել զարգացման ծրագրեր:

Նշելով, որ 2008 թվականը կարեւոր տարի է Հայ Ավետարանական ընկերակցության համար` տոնվելու է Հայ Ավետարանական ընկերակցության 90-րդ տարեդարձը, վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանը Նախագահին տեղեկացրել է այդ առիթով նախատեսվող միջոցառումների մասին:

Նա ներկայացրել է նաեւ "Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին" գործող օրենքի վերաբերյալ Հայ Ավետարանական Եկեղեցու մոտեցումներն ու առաջարկությունները:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: