"Նրա օրոք ամեն ինչ փոխվեց դեպի լավը"
Միանգամայն իրատեսական, բայց չիրականացած կանխատեսում
21 Դեկ 2011  

Դրվեցին Ճապոնիայի հետ բարեկամության ամուր հիմքերը

2001 թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա պաշտոնական այցով գտնվում էր  Ճապոնիայում: Առաջին հանդիպումը Ճապոնիայի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Տակեո Խիրանումայի հետ:

Ընդգծելով, որ Ճապոնիան մտադիր է զարգացնել եւ խորացնել համագործակցությունը Հարավային Կովկասի երկրների հետ, պարոն Խիրանուման նշել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Նա հավաստել է իր երկրի օժանդակությունը Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության գործում:

Առաջ ընկնելով, ասենք, որ իսկապես էլ Ճապոնիան սատարեց մեր երկրին Առևտրի համաշխարհային կազմակերպությանը անդամակցության հարցում: Սակայն միայն այդ հարցում չէ, որ ծագող արևի երկիրը օժանդակել է մեր հանրապետությանը: Մեծ նշանակություն են ունեցել հատկապես մեր գյուղատնտեսության ոլորտում ճապոնական արտոնյալ վարկերն ու դրամաշնորհները, ինչպես ֆինանսական, այնպես էլ գյուղտեխնիկայի տեսքով:

Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Ճապոնիան օգնության ծրագրերից արդեն անցնում է համագործակցության եւ զարգացման ծրագրերի: "Մենք չափազանց շահագրգռված ենք Հայաստան ճապոնական մասնավոր ներդրումների ներգրավմամբ", - ասել է Ռոբերտ Քոչարյանը եւ ավելացնել, որ Հայաստանի իշխանությունները կողմնակից են տնտեսության առավելագույն ազատականացմանը եւ փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը: Նախագահի խոսքով, լինելով ամենակազմակերպված եւ կայուն երկիրը Հարավային Կովկասում, Հայաստանը կարող է հուսալի գործընկեր լինել Ճապոնիայի համար:

Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետ Յունիչիրո Կոիձումիի հետ: 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանն ու Յունիչիրո Կոիդզումին ստորագրել են համատեղ հայտարարություն "Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ բարեկամության եւ գործընկերության մասին": Այս փաստաթուղթն իսկապես մեծ հեռանկարներ բացեց համագործակցության խորացման համար:

Հանրապետության Նախագահը նույն օրը  հանդիպել է նաեւ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության /JICA/ նախագահ Տակաակի Կավակամիի հետ: Այնուհետեւ Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարը եւ Միջազգային համագործակցության ճապոնական գործակալության (JICA) նախագահը ստորագրել են "Հայաստանի հանքային արդյունաբերության զարգացում" երկամյա ծրագիրը:
Դեկտեմբերի 20-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Ճապոնիայի կայսր Ակիխիտոյին: Հանդիպումը կրել է արարողակարգային բնույթ:

Հանրապետության Նախագահը հանդիպել է նաեւ Ճապոնիայի արտաքին առեւտրի կազմակերպության /JETRO/ եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի /JBIC/ ղեկավարների հետ:

Արտաքին առեւտրի կազմակերպության հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2002թ. Ճապոնիայում կազմակերպել հայկական ոսկերչական ապրանքատեսակների ցուցահանդես, նախատեսվում էր նաեւ Երեւանում բացել տեղեկատվական մարկետինգի կենտրոն:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունն  այցելեց նաև Ճապոնիայի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակ, որտեղ կազմակերպված արարողության ժամանակ ներկայացվեց հայ-ճապոնական բարեկամության նորաստեղծ խորհրդարանական խումբը: Խմբին անդամակցում են Ճապոնիայի խորհրդարանի 35 անդամներ:

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 21-ին այցելեց Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք` Կիոտո:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: