Բարեկարգ դպրոցներ "Լինսի" հիմնադրամի միջոցներով
Հաղթանակների ժամանակը
04 Մայ 2013  

Ձեր ոգին առույգ է ու վարակիչ

2005 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է "Առողջ ապրելակերպի ակումբի" ձմեռային խաղերի մասնակիցների մրցանակաբաշխության արարողությանը:

Հանրապետության նախագահը պատվոգրեր, մրցանակներ եւ դրամական պարգեւներ է հանձնել հաղթողներին. "Ձեր ոգին այնքան առույգ ու վարակիչ է, որ այս պահին իմ մեջ էլ ցանկություն առաջացավ ամեն ինչ թողնել ու գնալ մարզադահլիճ",- նկատել է նախագահը: Ռոբերտ Քոչարյանը վստահեցրել է, որ շարունակելու է աջակցել ակումբի նախաձեռնություններին:

"Առողջ ապրելակերպի ակումբ"-ն իր գործունեությունը մեկնարկել է անցյալ տարի` նախագահ Ռոբերտ Քոչարյանի բարձր հովանավորությամբ
Ակումբի անդամները նախագահին են նվիրել "Առողջ թիվ 1" մակագրությամբ մարզաշապիկ` ասելով, որ երկրի ղեկավարը սեփական օրինակով նպաստում է առողջ ապրելակերպի եւ սպորտի մասսայականացմանը և դրանք հավուր պատշաճի ասված խոսքեր չեն: Դրա ապացույցն է ոչ միայն այն փաստը, որ երկրորդ նախագահը մի շարք դժվարին մարզաձևերի սիրահար ու վարպետ է, այլև միջոցառումների այն շարքը, որն անց էր կացվում Ռ. Քոչարյանի հովանավորությամբ: Հիշեցնենք, որ "Առողջ ապրելակերպի ակումբի" մրցույթը միակը չէր: Ամեն տարի Ծաղկաձորում անց են կացվում նաև "Մարզական ընտանիք" ու այլ մրցույթներ, որոնք նույնպես հիմնադրվել են Ռ. Քոչարյանի հովանավորությամբ: Եվ բոլոր այս միջոցառումներին նախագահ Քոչարյանը մասնակցում էր սիրով ու պատրաստակամորեն:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: