10.04.2006. Շարլ Ազնավուր. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իմ է
10.04.2006. Հայաստանը կարող է ռազմավարական հետաքրքրություն ֆրանսիական
14 Ապր 2012  
14.04.2012  |  13:09   |   Թերթեր և ամսագրեր

11.04.2006. "Էր Ֆրանսի" Փարիզ-Երեւան չվերթով Հայաստան է ժամանել Շառլ Ազնաուրը

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Մարտի 27-ին Երեւան-Փարիզ առաջին չվերթով "Էր Ֆրանս" ընկերությունն սկսեց իր գործունեությունը Հայաստանում: Երեկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին ներկայացրեց Փարիզ-Երեւան ուղիղ չվերթով Հայաստան ժամանած հյուրերին ի դեմս Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի խորհրդականի, այդ երկրի Սենատի եւ խորհրդարանի բարեկամական խմբի ներկայացուցիչների: "Էր Ֆրանսի" այս չվերթով Հայաստան է ժամանել նաեւ Շառլ Ազնավուրը:

Դեսպան Անրի Կյունին, ընդգծելով "Էր Ֆրանս" ընկերության նորամուտը Հայաստան, նշեց, որ այն ունի քաղաքական նշանակություն որպես Ֆրանսիայի եւ Հայաստանի հարաբերությունների ամրապնդման խթան, ունի նաեւ տնտեսական նշանակություն, իսկ ապագայի կտրվածքով "Էր Ֆրանս" եւ "Արմավիա" ընկերությունների Երեւան-Փարիզ եւ Փարիզ-Երեւան չվերթերի համատեղմամբ ամենօրյա կապ է հաստատվում Երեւանի եւ Փարիզի միջեւ:

"Ի՞նչ ասեմ: Ես Ֆրանսիայի հայ չեմ, հպարտությամբ ուզում եմ նշել` ֆրանսիացի եմ հայկական ծագումով: Հողով, կրթությամբ ֆրանսիացի եմ, բայց հոգով, սրտով, ընտանեկան կապերով` հայ", իր խոսքն այսպես սկսեց Շառլ Ազնավուրը: Ու թեեւ Անրի Կյունին Ազնավուրին ներկայացնելիս ընդգծեց, որ հենց Ազնավուրն է պատվի արժանացրել` դառնալով Փարիզ-Երեւան չվերթի առաջին ուղեւորներից մեկը, Ազնավուրը ներկայացրեց իր տպավորությունը, թե կարծես հանդես է գալիս "Էր Ֆրանսի" ներկայացուցիչ:

Շառլ Ազնավուրը խոսեց Հայաստանում ֆրանսերենի կարեւորման մասին, ընդգծելով, որ կցանկանար ֆրանսերենը լիներ Հայաստանում գոնե երրորդ լեզուն, քանի որ երկրորդ տեղում այսպես թե այնպես ռուսերենն է: "Ուրախ եմ, որ այստեղ եմ», խոսքի վերջում նշեց Ազնավուրն ու ավելացրեց արդեն հայերենով. "Կտեսնվինք":

Ա. Հ.
"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: