200 նոր աշխատատեղով նոր գործարան
Բազմակողմ արտաքին քաղաքականության վկայություն
24 Մայ 2012  

Երկու տարվա հանդիպումների արդյունքները

Զուտ ժամանակագրական իմաստով, այսինքն երկու տարվա տարբերությամբ նույն մայիս ամսին նախագահ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցեր է ունեցել Ռուսաստանի Դաշնություն և հանդիպել ինչպես այդ երկրի երկու տարբեր վարչապետների, այնպես էլ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նույնիսկ այդ այցերի ու հանդիպումների զուտ պաշտոնական գրագրությունները ներկայացնելով, կարելի է ցույց տալ երկու ռազմավարական գործընկերների`ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունների առաջընթացը: Այն ծրագրերի մասին, որ խոսում են Քոչարյանն ու Պուտինը 2002-ի մայիսին, 2004-ի մայիսին երկուստեք փաստում են, որ դրանք արդեն իրականություն են դարձել և պետք է մտածել համագործակցության նոր հեռանկարների մասին: 
 
Ահա այդ պաշտոնական գրառումները:

***

2002 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկօրյա այցով մեկնել էր Մոսկվա՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին:

Մինչ հոբելյանական նստաշրջանի բացումը նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանյան Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Կասյանովի հետ: Քննարկվել են տնտեսական բնույթի խնդիրներ: Կողմերն արտահայտվել են փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման օգտին:

Հաջորդ օրը նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակացել է Հավաքական անվտանգության պայմանագրի մասնակից պետությունների Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին:

Օրվա երկրորդ կեսին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանը բնութագրելով որպես Ռուսաստանի առաջնային գործընկերներից մեկը` Վլադիմիր Պուտինը նշել է, որ բավական լավ է զարգանում տնտեսական փոխգործակցությունը եւ ամուր կապեր են ձեւավորվել քաղաքական ասպարեզում:

Անդրադառնալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանին, նա գոհունակություն է հայտնել դրա շուրջ ձեւավորված մթնոլորտի կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ երկու երկրների կառավարությունները շարունակում են աշխատել ֆինանսական խնդիրների կարգավորման վերաբերյալ Հայաստանի առաջարկած տարբերակի շուրջ: Հայկական կողմին են փոխանցվել առաջարկություններ Հայաստանի մի շարք ձեռնարկությունների գործունեությանը ռուսական տնտեսական կառույցների մասնակցության վերաբերյալ, մասնավորապես, ռազմաարդյունաբերության եւ էներգետիկայի ոլորտներում:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանը եւ Վլկադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության զարգացման վերաբերյալ: Դրական գնահատելով կրթամշակութային բնագավառում շփումների ակտիվացումը, երկու երկրների նախագահները կարեւորել են  Երեւանում անցկացված "Ռուսաց լեզուն իմ կյանքում" միջազգային համաժողովը, որին մասնակցել են երկու պետությունների ղեկավարների կանայք: Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին՝ այդ ծրագրի իրականացմանն աջակցելու համար:

Նույն օրը երեկոյան Նախագահի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

***

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականի մայիսի 14-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նովո-Օգարեւոյում Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների միջեւ կայացած հանդիպմանը գերակշռել են երկու երկրների առեւտրատնտեսական կապերի զարգացման հարցերը: Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ ներկայիս բարձր մակարդակով բանակցությունները թույլ կտան էլ ավելի եռանդուն զարգացնել երկու երկրների համագործակցությունը: "Ես ոչ միայն հուսով եմ, ես վստահ եմ, որ Ձեր աշխատանքային այցը կնպաստի մեր փոխգործակցությանը եւ կօգնի աշխուժացնել մեր կապերը", - ասել է Ռուսաստանի ղեկավարը: 

"Այդ աշխատանքը ոչ միայն լարված է, այլեւ արդյունավետ, այն արտացոլվում է տնտեսական փոխգործակցության աճի տեմպերում, 2003 թվականին ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 34 տոկոսով, - նշել է Պուտինը: - Դա ռեկորդային ցուցանիշ է եւ այն բանի լավագույն վկայությունը, որ մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ": Սակայն, ինչպես նշել է ՌԴ նախագահը, Մոսկվան եւ Երեւանը "ավելի լավ, ավելի արդյունավետ աշխատելու շատ հնարավորություններ ունեն": 

Ռոբերտ Քոչարյանն իր հերթին նշել է, որ ոչ միայն ռազմատեխնիկական, այլեւ տնտեսական համագործակցության զարգացման խթան դարձավ "գույք՝ պարտքի դիմաց մեծ գործարքը": "Մինչ այդ մենք շարունակ խոսում էինք համագործակցության ռազմատեխնիկական բաղադրիչի մասին եւ ասում էինք, որ էկոնոմիկան ետ է մնում, - շարունակել է Հայաստանի նախագահը: - Այժմ ես լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ մենք սկսել ենք միաժամանակ առաջ ընթանալ բոլոր ուղղություններով: Դա շատ լուրջ ազդակ է արդյունավետ համագործակցության համար":
 
Այդ առնչությամբ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ արդեն այսօր "շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում տնտեսական ոլորտում, օրինակ, Ռուսաստանի շատ խոշոր բանկի՝ "Վնեշտորգբանկի", մտնելը Հայաստան": "Նաեւ շատ հետաքրքիր պայմանագիր է ստորագրվել քիմիայի վերաբերյալ՝ ռուսաստանյան ներդրումների օգնությամբ. "մեծ քիմիան" եկավ Հայաստան: Ռուսաստանցի բիզնեսմենների ներդրումային ակտիվության շատ հետաքրքիր օրինակներ կան շինարարության մեջ, այլ ոլորտներում", - ասել է Հայաստանի ղեկավարը:

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Ռոբերտ Քոչարյանի հետ իր հանդիպումները "կանոնավոր բնույթ են կրում": "Վերջին ժամանակներս մենք Ձեզ հետ արդեն հինգ անգամ հանդիպում ենք՝ քննարկելու երկկողմ կապերը, համակարգելու գործողությունները ետխորհրդային տարածքում եւ միջազգային ասպարեզում", - ասել է Ռուսաստանի նախագահը, նշելով, որ "շատ ուրախ է տեսնելու" Ռոբերտ Քոչարյանին: 

Ի պատասխան Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին պետության ղեկավարի պաշտոնը երկրորդ ժամկետով ստանձնելու առթիվ: "Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստան այցելելու հրավերի համար եւ շնորհավորել երկրորդ քառամյակի սկսվելու առթիվ", - ասել է Քոչարյանը:

Նույն օրը Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Ֆրադկովի հետ: 

Ռոբերտ Քոչարյանի հանդիպումներ է ունեցել նաեւ "Գազպրոմ" ԲԲԸ կառավարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի եւ "Իտեռա" ընկերության խմբի նախագահ Իգոր Մակարովի հետ:

Հայաստանի Նախագահը հանդիպել է Հայ-ռուսական գործարար համագործակցության ասոցիացիայի կազմակերպչական կոմիտեի հետ:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: