Շեշտադրումներն ավելի վտանգավոր են, քան գումարները
Այն ինչ արվում է ՀՕՖ-ի կողմից, արվում է հոգով
06 Նոյ 2013  

Եռօրյա պաշտոնական այց

Հայաստանի հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2007 թվականի նոյեմբերի 5-7-ը պաշտոնական այցով մեկնել էր Ֆինլանդիա: Ընդունելության պաշտոնական արարողությունից հետո Ռոբերտ Քոչարյանը առանձնազրույց է ունեցել իր ֆինն պաշտոնակից Տարյա Հալոնենի հետ:
 
Հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նախագահ Ռ. Քոչարյանը նշել է, որ բանակցությունների ժամանակ քննարկվել է երկկողմ հարաբերությունների ողջ համալիրը: Նա վերահաստատել է հայկական կողմի ցանկությունը` զարգացնելու երկկողմ կապերը Ֆինլանդիայի հետ եւ գոհունակություն հայտնել, որ հնարավորություն է ընձեռվել շարունակելու տարիներ առաջ հաստատված քաղաքական երկխոսությունը: "Այդ ցանկությանը գումարվում է նաեւ հաջորդ տարի Ֆինլանդիայի կողմից ԵԱՀԿ նախագահության ստանձնումը եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացումը, որն այժմ ընթանում է Գործողությունների ծրագրի շրջանակում",-ասել է Ռ. Քոչարյանը:

"Լավատեսորեն եմ տրամադրված, որ ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության օրոք կկարողանանք առաջ շարժել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը", - ասել է Ֆինլանդիայի նախագահ Տարյա Հալոնենը: Նրա խոսքով, Ֆինլանդիան հանգամանորեն է պատրաստվում գալիք տարի ԵԱՀԿ նախագահության ստանձնմանը, եւ դեռեւս 90-ական թվականներից ներգրավված լինելով կարգավորման գործընթացում` քաջածանոթ է ԼՂ խնդրին, ինչը "բավական բարդ է եւ կարեւոր կողմերի համար":

"Մենք հասկանում ենք հայ ժողովրդի հատուկ հետաքրքրվածությունն այդ հարցում, եւ այժմ արդեն կարող եմ ասել, որ փորձելու ենք ակտիվացնել գործընթացը", - նշել է Տ. Հալոնենը: 

Նա արտահայտելով ֆինլանդական կողմի ուրախությունը Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության այցի կապակցութամբ` ընդգծել է, որ դրա համար կա երեք պատճառ. նախ Հայաստանի եւ Ֆինլանդիայի հարաբերությունները, Տ. Հալոնենի խոսքով, շատ լավ են, եւ դրանք պետք է ամրապնդել նաեւ ապագայում: Երկրորդ պատճառը պայմանավորված է գալիք տարի ԵԱՀԿ-ում Ֆինլանդիայի նախագահության ստանձնումով, եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կպահանջի նրա ուշադրությունը եւ ջանքերը: Երրորդ պատճառը Հայաստանի` Սեւծովյան տարածաշրջանի երկիր լինելն է, եւ Եվամիությունը ցանկանում է սերտ կապեր հաստատել այդ երկրների հետ:

Ֆինլանդիայի նախագահը կարեւորել է նաեւ անձնական կապերը. երկու տարի առաջ ժամանելով Հայաստան` Տ. Հալոնենն այստեղ բազմաթիվ հիշարժան հանդիպումներ է ունեցել:

Ֆինլանդիա պաշտոնական այցի շրջանակում նախագահ Ռոբերտ Քոչարյանը նոյեմբերի 6-ին ելույթ է ունեցել Հելսինկիի Ալեքսանթերի ինստիտուտում: 

Իր ելույթում ՀՀ նախագահը մասնավորապես անդարադարձել է եվրոպական կառույցների հետ համագործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:

Հայաստանի ներգրավումը ԵՄ Նոր հարեւանության քաղաքանության մեջ նոր համագործակցության հնարավորություններ է ստեղծել Եվրամիության հետ: "Գործողությունների ծրագիրը թույլ տվեց նորովի նայել գործընթացներին, որոնք տեղի էին ունենում երկրում: Այն թույլ տվեց վերագնահատել մեր ներուժը եւ իրական հնարավորությունները բարեփոխումները շարունակելու գործում", - նշել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ Հայաստանը հաստատակամ է զարգացնելու արդյունավետ համագործակցությունը եվրոպական կառույցների հետ, ինչպես նաեւ խորացնել հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ: "Այն թույլ է տալիս ինտենսիվացնել քաղաքական երկխոսությունը, թեթեւացնել առեւտրային ռեժիմը, ակտիվացնել համագործակցությունը սոցիալական ոլորտում, ինչպես նաեւ անվտանգության բնագավառում: Մենք ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Ֆինլանդիայի հետ հարաբերությունների այս նոր համատեքստում",-նշել է ՀՀ նախագահը: 

Անդրադառնալով Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանը, Ռ. Քոչարյանը նշել է, որ այն հիմնված է փոխլրացման սկզբունքի վրա: "Մենք փորձում ենք շահել մեր գործընկերների շահերի համընկնումից, ոչ թե` բախումից: Այսպիսի արտաքին քաղաքականությունը թույլ է տալիս միաժամանակ զարգացնել բարեկամական հարաբերություններ Ռուսաստանի, ԵՄ, ԱՄՆ եւ Իրանի հետ: 

Ի դեպ, Հայաստանի եւ Ֆինլանդիայի մոտեցումներն այդ առումով բավականին նույնանման են: Մենք ուղղորդվում ենք զարգացման եւ անվտանգության տեսակետից նույն մոդելով",-ասել է Ռ. Քոչարյանը: 

Հարավային Կովկասը դժվար տարածաշրջան է իր էթնիկ եւ կրոնական կազմվածքով: Բավականին հիմքեր կան, որպեսզի մեծ տիրությունների հետաքրքրությունները բախվեն այստեղ, որն իր հերթին թույլ է տալիս ունենալ մեծ ընտրություն արտաքին քաղաքականության առումով: "Գոյություն ունեցող լարվածությունները ԱՄՆ-Իրան, Ռուսաստան-Վրաստան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում լավատեսություն չի ներշնչում: Կայունության պահպանումը հետեւավաբար, ամենառացիոնալ բանաձեւն է այս զգայուն տարածաշրջանում: Ջանքեր են պահանջվում պահպանել առկա հավասարակշռությունը, համբերություն եւ քաղաքական կամք է պահանջվում համապատասխանեցնել բարեփոխումները` ստեղծելով Հարավային Կովկասի երկրների զարգացման մեկ ընդհանուր արմատ: 

"Մենք պարտավոր ենք լինել հասկացող եւ հեռատես առաջին հերթին մեր հարեւանների համար: Մենք ողջունում ենք ԵՄ քաղաքականությունները` խուսափելու նոր բաժանարար գծեր ստեղծելուն", - ասել է ՀՀ նախագահը: Նրա խոսքով, ճիշտ տարածաշրջանային համագործակցությունը կարող է դառնալ ամենալավ գործիքը: Հայաստանը դրա ակտիվ աջակիցն է: "Մենք համոզված ենք, որ հակամարտությունների կարգավորումը չի դիտվի որպես նախապայման երկխոսություն եւ համագործակցություն հաստատելու համար: Ընդհակառակը, տարածաշրջանային համագործակցությունը կհանգեցնի վստահության ձեւավորմանն, ինչը կօգնի խնդիրների լուծմանը", - ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը: 

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, նա նշել է, որ Հայաստանն աջակից է խնդրի խաղաղ կարգավորմանը. "Մենք համարում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն ամենաօպտիմիալ ձեւաչափն է այս հակամարտության կարգավորման համար: Նշանակալի է, որ Ֆինլանդիան սկզբնական շրջանում Մինսկի խմբի համանախագահող երկրներից էր: Մենք հետեւաբար նաեւ սպասում ենք Ֆինլանդիայի ԵԱՀԿ-ի նախագահությանը 2008թ-ին: 

Ղարաբաղյան հարցում մեր սկզբունքային դիրքորշումն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը իրավունք ունի օգտագործել միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը եւ օրինական կերպով կիրառել է այն: Ներկայիս շատ անկախ պետություններ, ներառյալ Ֆինլանդիան, ձեւավորվել են նախկին տիրությունների փլուզման հետեւանքով: Ղարաբաղի անկախությունը ձեռք է բերվել Խորհրդային Միության փլուզման հետեւանքով, եւ Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Լեռնային Ղարաբաղը ապացուցել է իր գոյության իրավունքը` պետականություն կառուցելու հաջողությամբ եւ ժողովրդավարական հասարակության առաջընթացով: 
 
Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այցելել է նաեւ Հելսինկիի քաղաքապետարան, հանդիպում ունեցել քաղխորհրդի նախագահի եւ Հելսինկիի քաղաքապետի հետ, ինչպես նաեւ հարգանքի տուրք է մատուցել Հիեթանեմեմի պանթեոնում, ծաղիկներ դրել "Հերոսների խաչ" հուշարձանին եւ մարշալ Մաններհեյմի դամբարանին:

Պաշտոնական այցով Ֆինլանդիայում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այդ երկրի փորձը Հայաստանի համար հետաքրքիր է համարել, մասնավորապես այն հանգամանքը նշելով, որ Ֆինլանդիան հիմնական ներդրումը կատարել է մարդկային ռեսուրսի մեջ` արդյունքում դառնալով աշխարհի ամենազարգացած երկրներից մեկը:
 
Դրա տպավորիչ վկայությունը "Նոկիա" ընկերությունն է, որի Հելսինկիում գտնվող կենտրոն է այցելել նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ նրան ներկայացվել է ընկերության գործունեությունը, նվաճումներն, իսկ ցուցասրահում Նախագահը ծանոթացել է "Նոկիայի" նոր արտադրատեսակներին:
 
Հելսինկիում Հայաստանի նախագահը հանդիպել է նաեւ ֆինն գործարարների հետ եւ քննարկել համագործակցության հնարավորությունները:
 
Նոյեմբերի 7-ին Ռոբերտ Քոչարյանն այցելել է ֆինն հայտնի պետական ու ռազմական գործիչ, մարշալ Մաններհեյմի տուն-թանգարան, ինչպես նաեւ "Աթենում" արվեստի թանգարան:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: