Երեվանի երկրորդ այցեքարտը
Սահմանադրությունը դարձավ ապրող իրողություն
26 Նոյ 2011  

Եռօրյա պաշտոնական այց Սլովենիա

2005 թվականի նոյեմբերի 21-ից 23-ը Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել էր Սլովենիայի Հանրապետություն:

Այցի հիմնական նպատակն էր խորացնել կապերը երկու երկրների միջեւ, նախանշել հայ-սլովենական տնտեսական փոխգործակցության առաջնային ուղղություններն ու խնդիրներն, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ: Սլովենիան այդ ժամանակ ԵԱՀԿ նախագահող երկիրն էր: Հայաստանը ողջունում է սլովենական կողմի ուշադրությունը հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ եւ հատկապես բարձր է գնահատում սլովենական նախագահության ջանքերն ուղղված Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը: Դրա վառ ապացույցն է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրիյ Ռուպելի երկու այցերը Հայաստան եւ Հարավային Կովկասի տարածաշրջան 2005 թվականի ապրիլին ու սեպտեմբերին:

Հայաստանն ակնկալում էր Սլովենիայի գործուն աջակցությունը մեր երկրի եվրաինտեգրման գործընթացում: Հայաստանի համար հետաքրքիր էր եվրոպական կառույցներում առավել արդյունավետ ներգրավման սլովենական փորձը: Հայաստանի համար օգտակար կարող էր լինել Սլովենիայի փորձն ազգային օրենսդրության եւ պետական ինստիտուտների` եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Հայկական կողմը կարեւորում էր նաեւ երկու երկրների սերտ համագործակցության շարունակականության ապահովումն ինչպես եվրոպական կառույցների, այնպես էլ միջազգային այլ կազմակերպությունների շրջանակում: 

Եռօրյա այցի շրջանակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց Սլովենիայի նախագահ Յանեշ Դռնովշեկի, վարչապետ Յանեշ Յանսայի, Ազգային Ժողովի նախագահ Ֆրանս Ցուկջատիի հետ: Տեղի ունենացավ նաեւ հայ-սլովենական բանակցություններ` ընդլայնված կազմով: Քննարկումների առանցքում երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները էին: 

Ռոբերտ Քոչարյանը հանդիպեց նաեւ Սլովենիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի, ամենամեծ ընդիմադիր կուսակցության` Լիբերալ ժողովրդավարական կուսակցության նախագահ, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժելկա Կացինի հետ: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը այցելեց Լյուբլյանայի եւ Պիրանի քաղաքապետարանները, որտեղ հանդիպումներ ունենցավ Լյուբլյանայի քաղաքապետ տիկին Դանիկո Սիմսիչի եւ Պիրանի քաղաքապետ տիկին Վոյկա Ստուլարի հետ: Երկու երկրների նախագահներ Քոչարյանը եւ Դռնովշեկը հանդիպման ընթացքում խոսել են նաեւ ղարաբաղյան խնդրի բանակցային գործընթացի մասին:
 
Հանդիպմանը հաջորդած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ բանակցային գործընթացը տեղից շարժելու դրական հնարավորություն է ակնկալվում եւ հայտնել, որ գալիք հունվարի վերջին հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հանդիպում կայանա:

Պատասխանելով Թուրքիայի Եվրամիությանն անդամակցելու հարցում Հայաստանի դիրքորոշման մասին հարցին, Ռոբերտ Քոչարյանն ասել է. "Մենք երբեք հանդես չենք եկել Թուրքիայի` Եվրամիություն ընդունվելու դեմ: Մենք միայն ասել ենք, որ այս գործընթացը եւ Եվրամիություն ընդունվելու համար առաջադրվող պահանջները պետք է միանման լինեն բոլորի համար: Այսինքն` գործընթացը սկսելու համար որեւէ արտոնյալ պայմաններ չպետք է լինեն: Խոսքը բոլոր հարեւանների հետ լավ հարաբերությունների եւ, իհարկե, սեփական պատմության էջերը ընդունելու մասին է, ընդունելու այն` ինչ եղել է":

Ռոբերտ Քոչարյանը Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը դրական է համարել այն առումով, որ Հայաստանը կունենա ավելի կանխատեսելի հարեւան, նաեւ` անմիջական սահման Եվրամիության հետ: Սլովենիայի նախագահը նշել է, որ Թուրքիան պետք է բացի Հայաստանի հետ սահմանը եւ դա պետք է տեղի ունենա առանց նախապայմանների:

ՀՀ նախագահի պաշտոնական այցը Սլովենիա նշանավորվեց նաև "Дело" թերթին տված հարցազրույցով, որը նույնպես ներկայացնում ենք մեր կայքում:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: