Երկրաշարժի հերթական տարելիցը
Բարեկամության հիմքեր դրած այցեր` հինգ տարվա ընդմիջմամբ
08 Դեկ 2011  

Գագաթաժողով և բանակցություններ

2006 թվականի նոյեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մինսկում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Այն բացվել է պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմամբ, այնուհետեւ շարունակվել է լիագումար նիստով, որին Կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ միասին մասնակցել են արտաքին գործերի նախարարները: Այս գագաթաժողովը դարձել է ԱՊՀ 15-ամյա գործունեության ամփոփում: Քննարկման գլխավոր թեման եղել է Անկախ պետությունների համագործակցության արդյունավետության բարձրացման եւ նրա զարգացման հեռանկարների մասին զեկույցը, որը վերաբերել է ԱՊՀ եւ նրա կառույցների արդիականացմանը, նոր իրողություններին դրանց հարմարեցմանը:

Գագաթնաժողովի մասնակիցները համակարծիք են եղել ԱՊՀ-ն արդիականացնելու հարցում: Արդյունքում որոշվել է հանձնարարական տալ արտգործնախարարների խորհրդին` մշակել եւ մինչեւ հունիսի 1-ը ներկայացնել ԱՊՀ բարեփոխման հայեցակարգ:

Գագաթնաժողովի ընթացքում ընդունվել է նաեւ փաստաթղթերի մեծ փաթեթ, քննարկվել են տնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը, անվտանգության եւ կայունության խնդիրներին վերաբերող հարցեր: 

Մինսկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այս տարվա ընթացքում երրորդ հանդիպումը: 

Հանդիպումը սկսվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Մեթյու Բրայզայի եւ Բեռնար Ֆասիեի, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի, նրա հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ: Այնուհետեւ երկու երկրների ղեկավարները զրույցը շարունակել են դեմ առ դեմ, որը տեւել է երկուսուկես ժամ:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: