18.09.2006. ԼՂՀ միջազգային ճանաչումը պետք է թիվ մեկ գերխնդիրը լինի
29.05.2002. Իր աշխատանքն ավարտեց "ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ" համահայկական
26 Սեպ 2012  
26.09.2012  |  13:35   |   Համացանց

18.09.2006. Հայաստանը նայում է դեպի ապագա, բայց մտադիր չէ հրաժարվել անցյալի հիշողությունից

PanARMENIAN.Net - Անցած տարիների ընթացքում Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը շարունակել է փոխլրացման իր քաղաքականությունը, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստան-Սփյուռք երրորդ համաժողովի բացման խոսքում: Նրա խոսքերով, Ռուսաստանի Դաշնության հետ սկիզբ է դրվել մի շարք փոխշահավետ խոշոր տնտեսական ծրագրերի, խորանում է ռազմա-քաղաքական համագործակցությունը: Հարեւան Իրանի հետ սկսել ենք խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը: Ձեւավորվել են կայուն եւ արդյունավետ հարաբերություններ: Միեւնույն ժամանակ, հավելել է ՀՀ նախագահը, Հայաստանն ակտիվ քայլեր է կատարում Եվրոպական միության հետ իր հարաբերությունները խորացնելու ուղղությամբ: Ավարտվել է նոր հարեւանության եվրոպական քաղաքականության փաստաթղթի շուրջ բանակցային գործընթացը: Համաձայնեցված է եւ արդեն ընթացքում է գործընկերության անհատական ծրագիրը ՆԱՏՕ-ի հետ: Ինչպես նշել է Ռ.Քոչարյանը, ահաբեկչության դեմ միջազգային պայքարի համատեքստում ընդլայնվել է Հայաստան-ԱՄՆ ռազմական երկկողմ համագործակցությունը: Հայկական բանակը մասնակցում է խաղաղապահ գործողություններին Իրաքում եւ Կոսովոյում: "Այսպես կբնութագրեի մեր քաղաքականությունը` մենք խորացնում ենք մեր միջազգային ներգրավվածությունը` միաժամանակ ամրապնդելով կապերը ավանդական բարեկամների հետ", - հայտարարել է ՀՀ նախագահը: 

Ռ.Քոչարյանը հատուկ նշեց, որ միջազգային սուր հարցերին վերաբերող բոլոր որոշումները մեր կողմից կայացվում են Սփյուռքի շահերը հաշվի առնելով: Խոսքը գնում է զգայուն տարածաշրջանի եւ զգայուն հարցերի մասին:

"Արտաքին քաղաքականության համատեքստում կարեւոր գործոն է Սփյուռքի ներուժը քաղաքական լոբբինգի ոլորտում: Երկար տարիներ գործելով այլ քաղաքական մշակույթների միջավայրում` Սփյուռքի կազմակերպությունները յուրացրել են աշխատելու մեծ փորձ եւ արհեստավարժություն: Քաղաքական դաշտում ճանաչված հայկական կազմակերպությունները մեծ աջակցություն են ցուցաբերում հայ դիվանագիտությանը եւ առավել լսելի են դարձնում Հայաստանի ձայնը միջազգային ասպարեզում, - նշել է Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, շնորհիվ Սփյուռքի հետ համատեղված ջանքերի` մեծ առաջընթաց է արձանագրվել Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացում: Մի շարք երկրների խորհրդարաններ ընդունել են համապատասխան բանաձեւեր, կայացել են միջազգային համաժողովներ: Հայաստանը նախաձեռնել է ցեղասպանությունը դատապարտող միջազգային փաստաթղթերի ընդունումը ՄԱԿ-ում: "Այս գործընթացում կարեւոր դեր է խաղացել Հայաստանի դիրքորոշման հստակ ձեւակերպումը` մենք նայում ենք դեպի ապագա, բայց մտադիր չենք հրաժարվել անցյալի հիշողությունից: Հետագայում եւս մենք պետք է պահպանենք այս գործելաոճը", - ընդգծել է Հայաստանի նախագահը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: