Նախագահի մրցանակներ աշխատանքային առաջին օրերին
Պաշտոնական այց Ռուսաստանյան Դաշնություն
18 Հուն 2012  

ՀՀ նախագահի առաջին այցը Գերմանիա

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003 թվականի հունվարի 14-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Հայ-գերմանական ավելի քան տասնամյա միջպետական հարաբերությունների պատմության մեջ սա Հայաստանի նախագահի առաջին այցն էր Գերմանիա:  

Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը կայացավ Բելվյու ամրոցում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունենացավ Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոհաննես Ռաուի հետ: Այնուհետեւ կայացավ Հայաստանի նախագահի հանդիպումը ԳԴՀ դաշնային վարչապետ Գերհարդ Շրյոդերի հետ: Նախագահ Քոչարյանը հանդիպեց նաեւ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Թիրզեի, փոխվարչապետ, արտգործնախարար Յոշկա Ֆիշերի հետ: Բեռլինում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունենցավ նաեւ Գերմանիայի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Անգելա Մերկելի հետ: Հայաստանի նախագահը հյուրընկալվեց նաեւ Գերմանիայի արդյունաբերողների դաշնային միությունում, որտեղ կայացած հանդիպմանը հրավիրված էին գերմանական խոշոր արդյունաբերողներ, հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ:

Հունվարի 14-ի երեկոյան Բեռլինի պետական օպերային թատրոնում Ռոբերտ Քոչարյանը ներկա գտնվեց Եվրոպայում բնակվող արվեստի հայ անվանի գործիչների մասնակցությամբ համերգին: 

Աշխատանքային այցի հաջորդ օրը` հունվարի 15-ին Ռոբերտ Քոչարյանը այցելել է Գերմանիայի ամենահարուստ երկրամասերից մեկը` Հյուսիս Հռենոս Վեստֆալիա: Հայաստանի նախագահը բանակցություններ է վարել երկրամասի ղեկավարության հետ:

Քյոլնում գտնվող Հայ առաքելական եկեղեցու առաջնորդարանում Հանրապետության Նախագահը հանդիպել է գերմանահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի ավարտին Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել "Գերմանական ալիք" ռադիոընկերությանը:

Նույն օրը երեկոյան Ռոբերտ Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: