

2005 թվականի այս օրերին Երևանում բացվեց Հայաստանում ԱՄՆ դեսպանության նոր շենքը: Նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հանրապետությունում և մայրաքաղաք Երևանում Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում թափ առած շինարարությունը ասես վարակիչ եղավ նաև օտարերկրյա դիվանագիտական կորպուսի համար: Շենքեր գնելու կամ վարձակալելու փոխարեն, դեսպանություններն սկսեցին իրենք կառուցել սեփական դեսպանատունը: Մենք անդրադարձել ենք Իտալիայի դեսպանատան բացման և ողջ իտալական փողոցի բարեկարգման թեմային:
Երևանյան լճի ափին կառուցված` ԱՄՆ դեսպանատունը ամենամեծն է Հայաստանում գործող դեսպանատներից: Դրա բացման պաշտոնական արարողությանը, ինչպես արդեն նշեցինք, մասնակցում էր նաև նախագահ Ռոբերտ Քոչարյանը: