Աշխատանքային այց դաշնակից պետություն
Ստեղծենք վիրտուալ համայնք
05 Դեկ 2012  

Հագեցած գրաֆիկով եվրոպական այց

2003 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Բելգիայի Թագավորություն: Ինչպես մինչ այդ, այնպես էլ դրանից հետո երկրի նախագահը ավանդույթի համաձայն, կամ քաղքական անհրաժեշտությունից ելնելով ամեն երկու տարին մեկ այս օրերին լինում էր Բրյուսելում` հանդիպումներ ունենալով թե Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչների, և թե միջազգային կառույցների ղեկավարների հետ:

Այս այցի ընթացքում էլ նախագահ Քոչարյանի հանդիպումների, քննարկումների ու բանակցությունների գրաֆիկը խիստ հագեցած է եղել: Դեկտեմբերի 3-ին Բելգիայի դաշնային խորհրդարանում Հայաստանի Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել Բելգիայի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Քրոյի հետ: 

Նույն օրը ՆԱՏՕ-ի շտաբ-կայանում տեղի է ունեցել Հայաստանի Նախագահի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնի հանդիպումը:
Ռոբերտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել ԵՀ գիտական հետազոտությունների հանձնակատար Բյուսկանեի, ԵՀ առեւտրի հանձնակատար Պասկալ Լամիի եւ ԵՀ ընդլայնման հանձնակատար Գյունթեր Ֆերհյուգենի հետ:

Դեկտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Փեթ Քոքսի եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդիի հետ:

Նույն օրը Նախագահ Քոչարյանը Եվրամիության խորհրդի գլխավոր քարտուղարությունում հանդիպում է ունեցել ԵՄ գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ:

Թագավորական պալատում Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Բելգիայի Թագավոր Ալբերտ 2-րդի հետ:

Բոլոր հանդիպումներում էլ շոշափվել են Հայաստանի եվրաինտեգրման խնդիրները, "Ղարաբաղի" խնդրի կարգավորման հայկական տեսակետները, Թուրքիայի հետ հարաբերության ու Ցեղասպանության ճանաչման հարցերը, Հյուսիսանտլանդյան դաշինքի հետ մեր երկրի համագործակցության խնդիրները, ինչպես նաև միջազգային տնտեսական կազմակերպություններին Հայաստանի անդամկցության հեռանկարները:

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
11.05.2015

 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: