24.04.2005. ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը Ցեղասպանության զոհերի
28.04.2003. Հայաստանը դիտորդի կարգավիճակով ընդգրկվում է ԵՎՐԱԶՏԸ-ի
27 Ապր 2012  
27.04.2012  |  13:14   |   Թերթեր և ամսագրեր

17.07.2005. Հաղթեցին բոլորը

"Հայոց Աշխարհ" օրաթերթ - Առողջությունն ամենաթանկ մրցանակն է
   
Ծաղկաձորի օլիմպիական մարզահամալիրի թեթեւ ատլետիկայի դաշտում հուլիսի 17-ի երեկոյան տեղի ունեցավ նախագահի մրցանակի համար "Լավագույն մարզական ընտանիք" մրցույթի եզրափակիչ փուլը, որին հետեւելու էր եկել երկրի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը՝ սպորտկոմիտեի եւ ՀԱՕԿ-ի նախագահների եւ մարզպետների ուղեկցությամբ։ 
   
Ի տարբերություն նախորդ տարվա, ինչպես նշեց սպորտկոմիտեի ղեկավար Իշխան Զաքարյանը, 54 ընտանիքի փոխարեն մրցապայքարի մեջ էր մտել 82 ընտանեկան թիմ։ Նրանք երեք օրվա ընթացքում ուժերն էին չափել պարանի ձգում, ծանրության բարձրացում եւ գետնից հրում, պարկերով եւ այլ մարզագործիքներով վազք, ցատկ տեղից, թենիսի գնդակի նետում, 200x140x60 փոխանցումավազք "մարզաձեւերից"։ Հանրապետական ստուգատեսի արդյունքում հաղթող դարձավ Հովսեփյանների ընտանիքը (Արմավիր), երկրորդ տեղը զբաղեցրեց Սահակյանների ընտանիքը (Երեւան) եւ նրանց մի քանի միավոր զիջելով, երրորդ հորիզոնականը գրավեց Միքայելյանների ընտանիքը (Շիրակի մարզ)։
   
Ի դեպ, նշենք, որ հիշյալ բոլոր երեք ընտանիքների անդամներից գոնե մեկը պրոֆեսիոնալ մակարդակով ժամանակին սպորտով է զբաղվել։ Ըստ որում՝ Միքայելյաններից ընտանիքի մայրը Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային օլիմպիադայի մասնակից է։ Նշենք, որ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցրած ընտանիքները շնորհավորանքներից բացի, արժանացան նաեւ նախագահի դրամական մրցանակներին՝ համապատասխանաբար 500, 400 եւ 300 հազարական դրամի չափով։ Մրցանակները հանձնեց անձամբ Ռոբերտ Քոչարյանը։ 
   
ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ 100 հազարական դրամ մրցանակ էր սահմանել "Ընտանեկան խաղերի" ամենակրտսեր մասնակցի եւ գետնից ամենից շատ հրում կատարողի համար։ Այդ պարգեւները ստացան 6-ամյա Արամայիս Սարգսյանը (Կապան) եւ 12-ամյա Մարիամ Բեգլարյանը (Հրազդան)։ Արտաքուստ ֆիզիկական տվյալներով առանձնապես աչքի չընկնող աղջնակը 130 անգամ գետնից հրում էր կատարել։ 
   
Կարծում ենք՝ նրան արժեր 100 հազարի փոխարեն 130 հազար դրամով պարգեւատրել։ Բացի այդ, խաղերի մասնակից բոլոր երեխաները մարզական հանդերձանքով պարգեւատրվեցին։ Նկատենք, որ այս տարի մոտ 10 անգամ ավելացել էր նաեւ խաղերի համար տրամադրված գումարի չափն ու մրցանակային ֆոնդը՝ հասնելով 12 մլն դրամի։ 
   
Բայց ինչպես մասնակիցներին ուղղված խոսքում նշեց նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ցանկալի է, որ. "Մրցանակային ֆոնդը եւ մասնակիցների թիվը հավասարաչափ աճեն։ Ուրեմն պետք է հասնենք նրան, որ ոչ թե 80 ընտանիք մասնակցի, այլ մի քանի հարյուր, մի քանի հազար։ Կարծում եմ՝ ե՛ւ ընտանիքի ամրությունն է սրանից շահելու, ե՛ւ սպորտը, ե՛ւ` առողջ ապրելակերպը։ Սա իրոք այն դեպքն է, երբ չկան պարտվողներ, այլ կան միայն հաղթողներ"։

ՏԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ
"Հայոց Աշխարհ" օրաթերթ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: