Պարգեւներ նշանավոր արվեստագետներին
"Ամենալավ բաները նրա օրոք ենք տեսել"
02 Ապր 2012  

Հակասությունների կծիկ. Կողմնորոշվեք, պարոնայք

Անցած շաբաթվա ընթացքում մեր մամուլում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող հրապարակումները կրկին շատ էին, բայց այս անգամ աչքի էր զարնում այդ հրապարակումների բովանդակության հակասականությունը: Դեռ կարելի է հասկանալ, որ նույն թերթում երկրորդ նախագահին վերաբերող տրամագծորեն հակառակ տեղեկություն ու տեսակետ է թափանցում: Դե, ասենք, տարբեր հեղինակներ են և նույն բանի շուրջ տարբեր դիրքորոշում ունեն: Բայց որ նույն հոդվածի սկիզբն ու վերջն են հակամարտության ու հակառակության մեջ, վերջը հերքում է սկզբին, սկիզբն էլ պայքարում միջնամասի դեմ, և բոլոր այդ մասերը զենք են վերցնում առողջ տրամաբանության դեմ, դա արդեն փոքր-ինչ ծիծաղելի է: 

Հույժ "խորաթափանց" ոչ անհայտ վերլուծաբանը, բազմաբառ, բազմիմաստ հետևություններով ուղղակի գլխապտույտ է առաջացնում, ասես ընթերցողին  նարկոզ է  ուզում տալ, որպեսզի գլխի չընկնեն, որ իր խորախորհուրդ եզրակացություններն ուղղակի անհեթեթություն են: Հոդվածի սկզբում պնդելով, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական վերադարձի ռեսուրսները սպառված են` չկա ոչ հասարակական պահանջ, ոչ միջազգային աջակցություն, հոդվածագիրն, այնուամենայնիվ, նրան "բաշխում" է վարչապետի պաշտոնը, հիմա էլ եզրակացնելով, որ առանց նրա մասնակցության մեր քաղաքական կյանքն անհնար է պատկերացնել: Անհնար է Ռոբերտ Քոչարյանին ընդհանրապես դուրս թողնել քաղաքական պրոցեսներից: Հենց այստեղ ուզում ենք հարցնել. եթե կարծում եք, որ նույնիսկ Ռուսաստանում Ռոբերտ Քոչարյանն արդեն միայն թոշակառու է ընկալվում, ապա ինչո՞ւ և ինչպե՞ս էիք պնդում, որ նա Վլադիմիր Պուտինի հետ Ղարաբաղի հարցն ու տարածաշրջանային այլ խնդիրներ էր քննարկում: Համ էլ, ըստ ձեր հավաստումների, ներքաղաքական պայքարում օժանդակություն ակնկալում:

Թե որոշ վերլուծաբաններ և թե որոշ քաղաքական գործիչներ սովորություն ունեն ուղղակի ջայլամի պես գլուխները ավազի մեջ թաղելու, որպեսզի չտեսնեն իրականությունը: Բայց ջայլամները գլուխները ավազի մեջ խրած, կարծեմ սսկվում են, ծպտուն չեն հանում` իրենց կարծիքով թաքնված մնալու համար: Իրականությունը տեսնել չցանկացող մեր գործիչները պարզապես փակում են աչքերն ու մի հանգի գոռում-գոչում: Նրանք չեն ուզում հասկանալ, որ երեք-չորս տարվա վաղեմության բլեֆները, երկրորդ նախագահի հասցեին հնչող վարկաբեկիչ տեսակետները, կորցրել են ուժն ու թարմությունը: Այո, կեղծիքն էլ լինում է թարմ կամ հնացած: Կարճ ասած, եթե այդքան վստահ եք, թե Ռոբերտ Քոչարյանը չունի քաղաքական վերադարձի շանս` ինչո՞ւ եք ապա այդքան իրար խառնված: Հասկանում ենք, երևի երբեմն գլուխներդ հանում եք ավազի միջից, նայում իրականությանը, տեսնում այն հազարավոր մարդկանց, ովքեր մեր հարցումների /և ոչ միայն մեր հարցումների/ ընթացքում հայտարարում են, որ սատարում են հենց Քոչարյանին, գիտակցում եք, որ նրանք փոքր մասն են միայն այդպես մտածող մեծ բանակի, և  մի թեթևակի դող է անցնում ձեր մարմնով: 

Կամ եթե Քոչարյանը չունի ոչ ժողովրդի համակրանքը, ոչ միջազգային աջակցություն, ոչ էլ քաղաքական հենարան երկրի ներսում, ապա ինչի՞ եք  ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի նախընտրական ցուցակը ձեր թեթև ձեռքով "տանում" Ռոբերտ Քոչարյանին` հաստատման, որտեղից, ըստ ձեր "հավաստի" տեղեկությունների, հենց երկրորդ նախագահն էլ ջնջում է Վարդան Բոստանջյանի անունը:

Պարոնայք, կողմնորոշվեք: Կամ ունի Ռոբերտ Քոչարյանը վերադարձի մեծ հնարավորություն ու հասարակական պահանջ և դուք դրա դեմ եք պայքարում: Կամ էլ կարծեք, որ չունի ու հանգիստ ապրեք:

Այսքանից բացի, անցած շաբաթ մեր լրատվամիջոցները  մի փոքր էլ ծամծմեցին Պուտին-Քոչարյան հանդիպման թեման ու անցան առաջ: Բայց առաջ անցնելով, այդ հանդիպման մի նոր առիթ հորինեցին: Ըստ Վարդենիսի լեռների լանջերից բխող սառնորակ ու հավաստի աղբյուրների, պարզվեց, որ Քոչարյանը Վլադիմիր Պուտինի օգնությունն է խնդրել ոչ թե աշխատանք ստանալու հարցում, այլ որպեսզի Մոսկվայում թե մերձմոսկովյան ինչ-որ շրջանում գտնվող սեփական ինչ-որ քոթեջներ վաճառի: Հետո պարզվեց, որ լուրը Վարդենիսի սառնորակ աղբյուրներից չէր, այլ երեք տարվա վաղեմություն ունեցող, ոչ այն է քաղաքական, ոչ այն է կիսաէրոտիկ www.mgpublications.com կայքից: 

Ընդ որում, ինչպես նշեցինք, այդ տեղեկությունը վերաբերում է 2008 թվականին: Որպես երկրորդ նախագահի թեև ոչ պաշտոնական կայք, բայց պաշտոնապես հայտարարում ենք, որ Ռոբերտ Քոչարայանը շատ բան է կարողանում անել, սակայն չի կարող 2012 թվականից հայտնվել 2008 թվական: Այն էլ "չերեզ" Սինգապուր:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: