Դեռ չսկսված` Համահայկական խաղերը ռեկորդ է գրանցվել
18.08.2001. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի ողջույնի խոսքը Համահայկական
15 Օգո 2011  
15.08.2011  |  11:29   |   Համացանց

Համահայկական խաղեր

Համահայկական խաղերը մարզական մրցումներ են, որոնք անցկացվում են 1999 թ-ից Երևանում: Նպատակը Հայաստանի, ԼՂՀ-ի, Ջավախքի և Սփյուռքի երիտասարդության մերձեցումն է, մայր հայրենիքի հետ սփյուռքահայության կապերի ամրապնդումը:

Համահայկական 1-ին խաղերը կայացել են 1999 թ-ի օգոստոսի 28-ից սեպտեմբերի 5-ը: Գառնիի հեթանոսական տաճարից խաղերի կրակը փոխանցավազքով հասցվել է "Հրազդան" մարզադաշտ, որտեղ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը բոցավառել է խաղերի ջահը: Մասնակիցներին բարեմաղթություններ է հղել Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Խուան Անտոնիո Սամարանչը:

1-ին խաղերին մասնակցել են 21 պետության 38 քաղաքների, նաև ՀՀ և ԼՂՀ 24 քաղաքների 1141 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի ծրագրում ընդգրկվել են 7 մարզաձևեր՝ բասկետբոլ, աթլետիկա, թենիս, շախմատ, սեղանի թենիս, վոլեյբոլ և ֆուտբոլ: Խաղերի ժամանակ խաղարկվել են 37-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:
 
Համահայկական 2-րդ խաղերը կայացել են 2001 թ-ի օգոստոսի 18–26-ը: Խաղերի կրակը բոցավառել է Օլիմպիական խաղերի չեմպիոն բասկետբոլիստուհի Ելենա Բունիաթյանցը: Մասնակցել են 28 պետության 83 քաղաքների 1700 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի ծրագրում ընդգրկվել են 9 մարզաձևեր. 1-ին խաղերի համեմատ ավելացել են լողը և մինի ֆուտբոլը: Խաղարկվել են 45-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Համահայկական 3-րդ խաղերը կայացել են 2003 թ-ի օգոստոսի 16–24-ը: Խաղերի կրակը բոցավառել է Օլիմպիական խաղերի և աշխարհի չեմպիոն ծանրամարտիկ Օգսեն Միրզոյանը: Մասնակցել են 22 պետության 69 քաղաքների 2100 մարզիկ-մարզուհիներ: Խաղերի ծրագրում ընդգրկվել են 10 մարզաձևեր. 2-րդ խաղերի համեմատ ավելացել է բադմինթոնը: Խաղարկվել են 152-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Համահայկական 4-րդ խաղերը կայացել են 2007 թ-ի օգոստոսի 18–26-ը: Խաղերի կրակը Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում բոցավառել է Օլիմպիական խաղերի և աշխարհի կրկնակի չեմպիոն հրաձիգ Հրաչյա Պետիկյանը: Մասնակցել են 27 պետության 92 քաղաքների 2350 մարզիկ-մարզուհիներ: 4-րդ խաղերի ծրագրում ընդգրկվել են նույն 10 մարզաձևերը: Խաղարկվել են 152-ական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ և 30 գավաթ, որից 3-ը եղել են ՀՀ նախագահի մրցանակներ:

www.encyclopedia.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: