

2007 թվականի այս օրերին Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերին եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: Հանրապետության նախագահը ողջունել է ՖԻՖԱ-ի աջակցությամբ ֆուտբոլի զարգացման ուղղությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերը: Նրա խոսքով, համատեղ աշխատանքն արդեն տալիս է իր պտուղները. "արդյունքները թեեւ դեռեւս փոքր են, բայց` տեսանելի": Այսօր, այս հանդիպումից 6 տարի անց ձեռքբերումնրը հայկական ֆուտբոլում, իհարկե շատ ավելի շոշափելի են ու նշանակալի: Բնական է, լավ գցված հիմքի վրա կառուցվող պատը ամուր էր լինելու և դիմացկուն:
Իսկ այդ հանդիպման ընթացքում, հանրապետության նախագահը նշելով, որ սպորտում յուրաքանչյուր հաղթանակ մեծացնում է ձգտումը դեպի տվյալ սպորտաձեւը, Ռոբերտ Քոչարյանը հաջողության հասնելու կարեւոր նախապայման է համարել ոգեւորությունն ու լավ տրամադրությունը, առանց որոնց հնարավոր չէ լուրջ արդյունքներ գրանցել:
Զեպ Բլատերն էլ ասել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծածավալ աշխատանք է կատարում ֆուտբոլի զարգացման, մարզերում սպորտաձեւը խրախուսելու ուղղությամբ եւ պատրաստակամություն է հայտնել աջակցել հայկական կողմի նախաձեռնություններին:
Խոստումների մեծ մասը ժամանակի ընթացքում իրականություն դարձավ և դրա արդյունքում է, որ մեր հավաքականը թե Եվրոպայի և թե աշխարհի վարկանիշային աղյուսակում շարունակական վերընթաց է գրանցում: