Իտալիայի դեսպանատան բացում
01 Հուն 2011  

Հարգելի այցելուներ,

Հարգելի այցելուներ,

Ողջունում ենք ձեզ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքում: Մեզ կարող եք գտնել www.2rd.am և www.2nd.am հասցեներով:

Հայնեթում Հայաստանի և հայ ժողովրդի պատմության թե ճակատագրական և թե ոչ այնքան կարևոր իրադարձությունների, պատմական դեմքերի ու դեպքերի մասին բարեբախտաբար այսօր հսկայական տեղեկատվություն կա: Միևնույն ժամանակ համացանցում, ցավոք, սակավաթիվ են մեր նորագույն պատմության, ավելի ստույգ` մեր օրերի կարկառուն պետական, քաղաքական գործիչների և նրանց գործի մասին պատմող էջերը:

Սույն կայքէջի նախաձեռնողները նպատակ են հետապնդում հանրությանն առավել մանրամասն և ամբողջական պատկերացում տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին և Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործունեության վերաբերյալ: Նա անընդմեջ ղեկավարել է մեր երկիրը տասը տարի: Չափազանց բարդ ու խառնակ ժամանակներում գալով իշխանության` Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունը դրեց տնտեսական ու քաղաքական զարգացման անշրջելի հիմքերի վրա: Էությամբ լինելով գործի մարդ, նա իր ղեկավարման տարիներին այնքան էլ չէր կարևորում իր անձի և գործի վերաբերյալ քարոզչությունն ու լրատվական բումը: Այս կայքէջը նպատակ ունի թեև ուշացումով, բայց ոչ ուշացած լրացնել այդ բացը` հավուր պատշաճի լուսաբանելով մեր ժամանակների ականավոր պետական ու քաղաքական գործչի գործունեությունը: Մեր կայքէջում դուք կգտնեք ՀՀ երկրորդ նախագահի հարցազրույցներն ու ելույթները, լուսանկարներ ու տասաժապավեններ, նրա գործունեության և թողած քաղաքական ժառանգության մասին կարծիքներ ու գնահատականներ: Այս ամենին կհավելվի նաև Ռոբերտ Քոչարյան մարդու մասին անձնական տեղեկություններ` ընտանիք, նախասիրություններ և այլն: 

Կախված քաղաքական կողմնորոշումներից, մեր համերկրացիներն ու Սփյուռքի հայրենակիցները Ռոբերտ Քոչարյան անհատին ու քաղաքական գործչին համակրում են, կամ ոչ այնքան, բայց անտարակույս է, որ անտարբեր չեն մնում երբեք: Ուրեմն սա ձեր կայքէջն է: Ընդամենը մի քանի օրից, երկլեզու /հայերեն և ռուսերեն/ կայքէջը հասու կլինի ձեզ արդեն ամբողջական տարբերակով:

Մենք դիմել ենք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ և հուսով ենք, որ տեղեկատվական աջակցություն կստանանք Ռոբերտ Քոչարյանի այժմյան գործունեության վերաբերյալ, ինչը նույնքան հետաքրքրում է հանրությանը, որքան որ արդեն պատմություն դարձած Ղարաբաղյան շրջանն է և Հայաստանի Հանրապետության ղեկավարման տասը տարիները:

Մեր կայքն ինտերակտիվ է, և ամբողջական տարբերակի գործարկումից հետո դուք կարող եք ինչպես նամակներ հղել մեզ, այնպես էլ մասնակցել քննարկումներին ու քվեարկություններին և մեկնաբանություններ թողնել մեր ֆորումում: Մենք սիրով կտեղադրենք երկրորդ նախագահին վերաբերող այն նյութերը, որոնք դուք կուղարկեք մեզ: 

Նախապես մեր երախտագիտությունն ենք հայտնում հետաքրքրության և գործուն համագործակցության համար:

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: