28.01.2003. Ոսկերչությունն ու ականագործությունը հասել են աստիճանի
09.02.2006. Լուր Շվեդիայից
09 Փետ 2012  
09.02.2012  |  13:26   |   Համացանց

Հայ Առաքելական, Կաթոլիկ եվ Ավետարանական եկեղեցիների համագործակցությունից կշահի հայ ժողովրդի միասնականությունը

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 14-ին ընդունել է Հայ ավետարանական եկեղեցու ներկայացուցիչների պատվիրակությանը` Հայաստանյաց ավետարանական եկեղեցու առաջնորդ, Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի, Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերության Հայաստանի ներկայացուցիչ, վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանի գլխավորությամբ:

Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի, Ամերիկայի, Ավստրալիայի, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի Ավետարանչական ընկերությունների մեկ տասնյակից ավելի առաջնորդների հետ նախագահը զրուցել է նրանց կողմից իրականացվող բարեսիրական ծրագրերի, Հայաստան-Սփյուռք կապերի մասին:

Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ գնահատում է ավետարանչականների կատարած աշխատանքը եւ դրա շնորհիվ ստեղծված դրական մթնոլորտը: Նախագահը ցանկալի է համարել Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանական եկեղեցիների համագործակցությունը, նշելով, որ դրանից կշահի հայ ժողովրդի միասնականությունը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել հայրենիքում իրենց հանդեպ ցուցաբերվող հարգանքի համար եւ ասել, որ պատրաստակամ են շարունակել իրենց ավանդը ներդնել հայաստանյան կյանքում:

www.armtown.com

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: