Արձակուրդ
Հերթական, բայց ոչ սովորական այց
15 Օգո 2011  

Հայ երիտասարդության միասնականության տոն

Այս օրերին մեր հանրապետության մայրաքաղաքում մեկնարկում են հինգերորդ Համահայկական մարզական խաղերը: Այս շարքի գրեթե բոլոր ստուգատեսները ավանդաբար անց են կացվում այս օրերին, երկրի անկախության հոբելյանին ընդառաջ: 

Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` որպես հայության միասնականությունն ամրապնոդող միջոցներից մեկի` մարզական փառատոնի, գաղափարի հեղինակներից ու ջատագովներից է:

Ճիշտ տասը տարի առաջ` 2001 օգոստոսի 18-ին նախագահ Քոչարյանը Երկրորդ Համահայկական խաղերի բացման առիթով ողջույնի խոսքում այդ մարզական խաղերը կոչում է ազգային միասնության ինքնատիպ գործոն, իսկ  երրորդի փակման արարողության ժամանակ ունեցած ելույթում նշում, որ պետք է խոստովանել, որ մեր բոլոր համահայկական նախաձեռնությունների մեջ Համահայկական մարզական խաղերը ամենից արդյունավետն են, ամենից հետաքրքիրը և ամենից ծավալունը:
 
Պետք է նշել, որ ամեն մի հաջորդ համահայկական մարզական ստուգատես ընդլայնում էր իր աշխարհագրությունն ու մասնակիցների քանակը: Ամեն մի հաջորդ ստուգատես ավելի հետաքրքիր է դառնում զուտ մարզական իմաստով նույնպես, որովհետև գնալով ավելի բարձրակարգ հայ  մարզիկներ են ցանկություն հայտնում մասնակցել այդ խաղերին: Երկրի ղեկավարությունն էլ ամենայն լրջությամբ է վերաբերում հայությանը միավորող, հատկապես հայ  երիտասարդության համախմբող այս ընդգրկուն միջոցառմանը: Պատահական չէ, որ ժամանակին Համահայկական խաղերի կազմկոմիտեն նախագահում էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Ուրախալի է, որ համահայկական խաղերի անցկացումը դարձավ անշրջելի ավանդույթ և այս օրերին մեկնարկեց արդեն հինգերորդ համահայկականը: 

Լուսանկարներ
Տեսանյութ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: