10.12.2003. Ռոբերտ Քոչարյանը Ժնեվում մասնակցել է Տեղեկատվական բացմանը
11.12.2003. Հայաստանի պատվիրակությունը Ժնեվում կմասնակցի ՄԱԿ-ի
10 Դեկ 2011  
10.12.2011  |  14:10   |   Համացանց

11.12.2003. Հայաստանի Նախագահը Ժնեվում միջազգային մրցանակներ է հանձնել Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում միջազգային մրցանակներ է հանձնել Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի նախաշեմին անցկացված մրցույթի "Էլեկտրոնային գիտություն" մրցակարգում հաղթող կազմակերպություններին: Ինչպես հաղորդում է "Մեդիամաքս" գործակալությունը, մրցանակները ստացել են Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի Տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Աշոտ Չիլինգարյանը եւ ԱՄՆ, Կանադայի եւ Չինաստանի գիտահետազոտական ծրագրերի ներկայացուցիչները: Հայ գիտնականները արժանացել են այդ մրցանակին ինտերնետային էջի ստեղծման համար, շնորհիվ որի Ինտերնետի այցելուները կարող են հետեւել տիեզերքում տեղի ունեցող փոփոխություններին:

www.panarmenian.net


11.12.2003. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺՆԵՎՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԷՍՏՈՆԻԱՅԻ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնեւում ընթացող Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Էստոնիայի նախագահ Արնոլդ Րյույթելի եւ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հետ: Իր էստոնացի գործընկերոջ հետ Ռ. Քոչարյանը քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները, հաղորդում է "Մեդիամաքս" գործակալությունը: Այդ համատեքստում կողմերը քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորությունները, քանի որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Էստոնիան այդ ոլորտում տարածաշրջանային առաջատարների դերին են հավակնում: Նախագահները քննարկել են նաեւ "3+3" ձեւաչափով Բալթիայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ համագործակցության հնարավորությունը: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2004 թվականին Ա.Րյույթելի Հայաստան պաշտոնական այցի մասին: Ռ.Քոչարյանի եւ Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: