17.11.2001. Նախագահ Քոչարյանը դեկտեմբերին կայցելի Ճապոնիա
20.12.2001. Հայաստանի Նախագահը հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ
21 Դեկ 2011  
21.12.2011  |  12:11   |   Թերթեր և ամսագրեր

21.12.2001. Հայաստանի եվ Ճապոնիայի արտգործնախարարների հանդիպում

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - Դեկտեմբերի 20-ին ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի` Ճապոնիա այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի հանդիպումը Ճապոնիայի արտգործնախարար Մ. Տանակայի հետ:

Ըստ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության, հանդիպման ընթացքում ստորագրվել է երկու հայտագիրՙ Ճապոնիայի կառավարության "Զարգացման պաշտոնական աջակցության" ծրագրի ներքո Հայաստանում բժշկական եւ մշակութային երկու դրամաշնորհային նախագծերի իրականացման վերաբերյալ: Հայտագրերի ստորագրման արարողությանը հետեւած զրույցի ընթացքում Վ. Օսկանյանը եւ Մ. Տանական քննարկել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության հետագա ծավալմանը, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ, որոնց շարքում նախարար Օսկանյանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի կարգավորման ներկա իրավիճակը:

Կողմերն ընդգծել են միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման կարեւորությունը: Այդ կապակցությամբ Վ. Օսկանյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Ճապոնիային` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ դառնալու հարցում:

"ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
11.05.2015

 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
11.05.2015

 
 
 
 
11.05.2015

 
11.05.2015

www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: