15.01.2002. Պետական մրցանակներ արվեստագետներին
23.01.2008. Հայաստանում մշակութային կյանքի զարգացումը պետք է գտնվի
17 Հուն 2012  
17.01.2012  |  13:52   |   Համացանց

23.01.2008. Հայաստանում մշակույթի գործիչներին հանձնվել են պետական մրցանակներ՝ 2007 թվականի համար

Նովոստի-Արմենիա - Հայաստանում չորեքշաբթի մշակույթի գործիչներին հանձնվել են մշակույթի և արվեստի ոլորտների պետական մրցանակները՝ 2007 թվականի համար։ Գրականության և հրապարակախոսության ոլորտում "Նոր քրոնիկոն" գրքի համար մրցանակի է արժանացել Դավիթ Հովհաննեսը, իսկ երաժշտական անվանակարգում՝ կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանը՝ "Ինչ որ մնաց", "Դեր Զորը վերապրածի խոստովանանքը", "Պատարագ՝ ուրվականի համար", "Ի շրջանս յուր"  նվագախմբային ստեղծագործությունների շարքի համար։ 

Կերպարվեստի անվանակարգում մրցանակի արժանացավ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը՝ Հայաստանին նվիրված գեղանկարչական շարքի համար՝ բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։

Ճարտարապետություն և քաղաքաշինություն անվանակարգում Երևանի քաղաքապետարանի շենքի շինարարության համար մրցանակներ ստացան ճարտարապետներ Ջիմ Թորոսյանը և Ռոլանդ Մարտիրոսյանը, ճարտարագետ Հենզել Հակոբյանը, "Հորիզոն-95" շինարարական ընկերության տնօրեն Գագիկ Գալստյանը, "Հորիզոն-95" շինարարական ընկերության տեղամասի պետ Արծրուն Սերգոյանը։

"Մենք մեծ ներդրումներ ենք կատարում մշակութային կյանքում։ Հաճախ դրանք  ֆինանսական ներդրումներ չեն, բայց դրանք էական նշանակություն կունենան մշակույթի զարգացման համար",- հայտարարեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ 2007 թվականի մշակույթի և արվեստի ոլորտներում մրցանակների հանձնման  արարողության ժամանակ։

Նախագահը հիշեցրեց, որ 2007թ.-ին առաջին անգամ պետական մրցանակի մրցանակակիրներին չեն հանձնվել դրամական մրցանակներ։ Ինչպես նշեց պետության ղեկավարը, այս առաջարկը եղել է հենց մրցանակակիրների կողմից։ Պետմրցանակի դափնեկիրներին հանձնվելիք դրամական մրցանակը կազմում էր 2,5 մլն. դրամ (մոտ 8 հազար դոլար)։

www.newsarmenia.am

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: