20.04.2005. Թուրքիայի դիրքորոշումը Հայկական Հարցում դիվանագետների է
20.04.2005. Ռոբերտ Քոչարյանը երախտագիտություն է հայտնել այն որոնք են
23 Ապր 2012  
23.04.2012  |  11:13   |   Համացանց

20.04.2005. Հայկական Հարցը դադարում է լինել աշխարհաքաղաքական շահերի պատանդը

PanARMENIAN.Net - Հայկական հարցը քայլ առ քայլ ազատվում է աշխարհաքաղաքական շահերի պատանդը լինելուց, իսկ Հայաստանի Հանրապետության գոյությունը լավագույն երաշխիքն է մեր արդար շահերի պաշտպանության ճանապարհին հաջողության հասնելու գործում:

Այդ մասին, այսօր հանդես գալով "Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ: Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները" միջազգային համաժողովին, հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նրա խոսքերով, այսօր ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս ուղիղ եթերում դիտել աշխարհի տարբեր ծայրամասերում ծավալվող ռազմական գործողությունները, "ցեղասպանություն" հասկացությունը արդեն հստակ բնորոշված է, ստեղծվել են բազմաթիվ տարածաշրջանային եւ համընդհանուր միջազգային կազմակերպություններ: Պետությունները ավելի համարձակ են ընդվզում աշխարհի որեւէ ծայրամասում ցեղասպանություն իրագործելու փորձերին: Սակայն այս ամենը չփրկեց մարդկությանը նոր ցեղասպանություններից: Հարավսլավիա, Ռոանդա, Արեւելյան Թիմոր, Սումգաիթ` բոլոր այս տեղերում կրկին հոսեց անմեղ մարդկանց արյունը, ավելացրել է ՀՀ ղեկավարրը: "Այդ հանգամանքը վկայում է, որ գենոցիդի արտահայտումներին արդյունավետ հակադրվելու համար անհրաժեշտ է ավելացնել միջազգային հանրության ջանքերը:

Հենց այդ կոնտեքստում կարեւորագույն խնդիրներից է ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը: Ճանաչումն իր մեջ պարունակում է հակազդեցության մեծ ներուժ: Հատկապես կարեւոր է հանցագործության կանխարգելումը: Չափազանց կարեւոր է նաեւ նախկինում տեղի ունեցած ցեղասպանությունների դատապարտումը: Առաջին հերթին դա ի ցույց է բերում, որ այս հանցագործությունը չունի վաղեմության ժամկետ եւ մեղավորները միեւնույն է պատժվելու են: Դա կարեւոր զսպող ազդեցություն կունենա ցեղասպանություն ծրագրողների վրա: Ճանաչման ու դատապարտման միջոցով է, որ պետությունները կրթում են իրենց քաղաքացիներին. այն է` որ պետական մեքենան նման հանցագործությունների իրականացման գործիք չի կարող դառնալ: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի մթնոլորտ, որը բացառում է ազգության, էթնոսի, կրոնի կամ որեւէ այլ կերպ դասակարգված ծայրահեղ բաժանումները, ատելության քարոզը մի խմբի կողմից մյուսի նկատմամբ: Հաջորդ կարեւոր բաղադրիչը` ցեղասպանություն վերապրած ժողովրդի հետագա ճակատագիրն է: Հայ ժողովուրդը ցեղասպանության պատճառով դարձավ գաղթական եւ սփռվեց ողջ աշխարհով: Մեծ քաղաքականությանը զոհաբերվեց Հայոց Եղեռնը միջազգայնորեն դատապարտելու եւ պատմական արդարությունը վերականգնելու անհրաժեշտությունը: Ցեղասպանություն ծրագրած եւ իրագործած հանցագործները հիմնականում մնացին անպատիժ: Ավելին, Թուրքիային վերադարձվեց Բեռլինում սպանված Թալեաթ փաշայի աճյունը եւ այն պատվով թաղվեց Ստամբուլում: Դա անպատժելիության էստաֆետի փոխանցման տխուր վկայությունն էր: Նման ոճրագործությունների մոռացության համար մարդկությունը չափազանց մեծ գին է վճարում", - նշվում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարության մեջ:

www.panarmenian.net

***

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ

PanARMENIAN.Net - Ցեղասպանության ուսումնասիրման հայ-թուրքական հանձնաժողովի ձեւավորումը կարող է օգտակար լինել, սակայն ոչ թե ցեղասպանության բուն փաստը ուսումնասիրելու համար, այլ այդ հարցը քննարկելու եւ լուծման ուղիներ գտնելու համար: Այդ մասին այսօր "Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները" միջազգային համաժողովի ընթացքում լրագրողներին է հայտարարել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նրա խոսքերով, եթե հանձնաժողովը ստեղծվի այդ նպատակով, ապա հայկական կողմը դեմ չի լինի: Ինչպես նշել է Ա.Մարգարյանը, Հայոց ցեղսպանության ճանաչումը անհրաժեշտ է մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնությունը կանխելու համար եւ ունի համամարդկային արժեք: 

www.panarmenian.net

***

ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. "ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ" ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԶՈՒՏ ՀԱՅԿԱԿԱՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Եթե Հայոց ցեղասպանությունը չճանաչվի եւ չդատապարտվի, ապա նման հանցագործութունները մարդկության դեմ կկրկնվեն: Այդ մասին այսօր "Ծանրագույն հանցագործություն, ծայրահեղ մարտահրավերներ. Ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները" միջազգային համաժողովի շրջանակներում լրագրողներին է հայտարարել Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: ՀՀ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 20 դարում եղել է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ Հոլոքոսթը, Ռուանդայի ցեղասպանությունը եւ այլ ցեղսպանություններ այլ երկրներում: "Չի նշանակում սա արդյո՞ք որ ցեղասպանության սպառնալիքը անպակաս է մարդկությունից նրա ողջ զարգացման ընթացքում", - նշել է նա: Վ.Օսկանյանի խոսքերով, "հայկական հարցը" վաղուց արդեն դուրս է եկել զուտ հայկականի շրջանակներից, ինչի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ 50 երկրների ներկայացուցիչներ այսօր Երեւանում մեկնարկած միջազգային համաժողովի ընթացքում փորձում են ուղիներ գտնել ապագայում ցեղասպանության կրկնումը կանխարգելելու համար:

www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: