23.04.2002. Ռոբերտ Քոչարյան` Հայաստանում հաջողվել է ապահովել եւ աճ
20.04.2005. Քոչարյանը հորդորում է Թուրքիային ճանաչել Հայոց
23 Ապր 2012  
23.04.2012  |  10:29   |   Համացանց

20.04.2005. Հայոց Ցեղասպանությունը դարձել է մեր ժամանակների ամենասարսափելի հանցագործությունը

PanARMENIAN.Net - "Շատ տարիներ հայերը եղել են միայնակ, երբ հավաքվել են հարգանքի տուրք տալու անցյալ դարասկզբի սարսափելի իրադարձությունների զոհերի հիշատակին: Այսօր առաջին անգամ դուք միայնակ չեք` ես գիտեմ Երեւանում իմ գտնվելու կարեւոր նշանակության մասին", - հայտարարել է Իսրայելի Կնեսետի անդամ, Իսրայելի կրթության եւ բնապահպանման նախկին նախարար, "Մերեց" կուսակցության նախկին նախագահ Յոսի Սարիդը: Նա հիշեցրել է, որ հինգ տարի առաջ, երբ հայերը նշում էին Ցեղասպանության 85-րդ տարելիցը, լինելով կրթության նախարար նա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: "Նման քայլի գնալը շատ հեշտ է, երբ դու դեռեւս նախարար չես, կամ էլ արդեն նախարար չես, սակայն այլ է, երբ դու արտահայտում ես քո մտքերը նախարար լինելով", - ընդգծել է նա: Այսօր, երբ աշխարհի հայերը նշում են Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցը, Սարիդի կարծիքով, անհրաժեշտ է խորհել այդ իրադարձությունների մասին: "Այսօր մենք` հրեաներս, Հոլոկոստի զոհերս, պետք է վերանայենք մեր դիրքորոշումն այլ Ցեղասպանությունների նկատմամբ: Թուրքերի կողմից հայ բնակչության նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը դարձել է մեր ժամանակների ամենասարսափելի հանցագործությունը", - նշել է նա: Թուրքիայում 

ԱՄՆ դեսպանը` Հենրի Մորգենթաուն, որն ազգությամբ հրեա էր, նկարագրել է Ցեղասպանությունը ինչպես մարդկության հանդեպ ծանրագույն հանցագործություն, նա չէր կարող այն ժամանակ իմանալ, թե ինչ է սպասվում հրեաներին 20-րդ դարում: Սարիդի խոսքերով` "մեկ այլ հրեա` գրող Ֆրանց Վերֆելն իր "Մուսա լեռան 40 օրը" գրքում ցնցել է մարդկությունը": Վերֆելը հիշում է, որ վերջին ապտակը, որն ստիպել է նրան գրել այդ ստեղծագործությունը, հայ ժողովրդի դժբախտությանը մարդկության ուշադրությունը հրավիրելու համար, եղել են Դամասկոսում նրա տեսած սոված եւ հյուծված երեխաները, որոնք հրաշքով էին փրկվել եւ հեռացել հայրենի հողից": "Այն ժամանակ Գերմանիայում իշխում էր Ադոլֆ Հիտլերը եւ Վերֆելի գիրքը արգելված էր: Իսրայելում շատերի համար եւ անձամբ ինձ համար այդ գիրքը մեծ կրթական նշանակություն է ունեցել:

Այսօր Իսրայելում քչերը գիտեն այդ գրքի եւ Հայոց ցեղասպանության մասին, չնայած ես գիտեմ, թե հայերի համար որքան կարեւոր է հրեաների եւ Իսրայելի պետության հատկապես այդ հարցի առնչությամբ դիրքորոշումը", - հայտարարել է Սարիդը: "Ես արել եմ եւ կանեմ ամեն ինչ, որպեսզի Իսրայելի զավակներն իմանան եւ ճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Դա հանցագործություն է մարդկության հանդեպ եւ ավելի սարսափելի հանցագործություն չի կարող լինել: Մենք` հրեաներս, ատելության զոհերս, ավելի մեծ պատասխանատվություն ենք կրում եւ պետք է ուշադիր լինենք մյուս զոհերի նկատմամբ: Ով լռում է, նա օգնում է հանցագործներին եւ չի օգնում զոհերին: Այսօր Իսրայելում պատմության ոլորոտում ստեղծվում է կրթության նոր ծրագիր, եւ ես ցանկանում եմ, որպեսզի այնտեղ ընդգրկվի նաեւ Հայոց ցեղասպանության մասին բաժին", - հայտարարել է Իսրայելի կրթության նախկին նախարարը: Նա նաեւ նշել է, որ Իսրայելում որոշ մարդիկ գտնում են, որ ճանաչելով Ցեղասպանությունը, նրանք փոքրացնում են հրեաների Հոլոկոստի սարսափը: "Սակայն մենք` այս դահլիճում ներկա գտնվող հրեաներս, հավատում ենք, որ այո, Հոլոկոստը հրեաների դեմ սարսափելի հանցագործություն է եղել, սակայն այն ունի համամարդկային նշանակություն, քանզի ոչ միայն գերմանացիները կարող են իրականացնել Ցեղասպանություն, եւ ոչ միայն հրեաները կարող են դառնալ այդ հանցագործության զոհերը", - նշել է Յոսի Սարիդը, տեղեկացնում է "Ռեգնում" լրատվական գործակալությունը: 

www.panarmenian.net

***

1915 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՆՑԱՆՔՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆԸ

Օտտոմանյան կայսրության քրիստոնյա փոքրամասնությունը, որի մի մասը ոչնչացվել էր 19-րդ դարում, 20 -րդ դարում ենթարկվել է ցեղասպանության Առաջին աշխարհամարտի քողի տակ, որի արդյունքում սպանվել է շուրջ 1,5 մլն հայ, ինչպես նաեւ Անատոլիայում բնակվող հույների եւ ասորիների համայնքները: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած "Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները" միջազգային համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին քարտուղար Ալֆրեդ դե Զայասը: Նրա խոսքերով, բրիտանական եւ ֆրանսիական կառավարությունները բնութագրել են թուրքերի ոճրագործությունները որպես "հանցագործություն մարդասիրության դեմ": Իսկ Մակի 1948 թվականի Ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիան պատրաստվել է եւ հիմնված է, այդ թվում, նաեւ Հայոց ցեղասպանության վրա, նշել է Զայասը: "Հայերի դեմ կատարված հանցագործությունները բոլոր միջազգային իրավական նորմերով լիովին համապատասխանում են Ցեղասպանություն հասկացությանը: Նույնը վերաբերվում է նաեւ եղած փաստերին: Այդ նորմերի կիրառման համար պակասում է միայն մեկ հանգամանք` հանցագործության ճանաչումը եւ փոխհատուցումը զոհերին", - հայտարարել է ՄԱԿ-ի նախկին աշխատակիցը: Անդրադառնալով պատմությանը դե Զայասը հիշեցրել է, որ Գերմանիան ժամանակին ճանաչել է հրեաների Հոլոքոսթը եւ բազմամիլիոնանոց փոխհատուցում վճարել: "Իսկ Թուրքիան ոչ միայն չի անում դա,, բայց եւ շարունակում է օկուպացնել պատմական հայկական հողերը, եկեղեցիները, տները: Մի պահ պատկերացնենք, որ Գերմանիան մինչ այժմ օկուպացնում է հրեական սինագոգները եւ օգտվում է հրեաների ունեցվածքից: Անշուշտ, նման իրավիճակը յուրաքանչյուր ոք կհամարեր աննորմալ եւ անտանելի", - ամփոփել է Զայսը, հաղորդում է "Ռեգնում" գործակալությունը: 
 
www.panarmenian.net

***

ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԿՆՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԸ

ՄԱԿ-ը ողջունում է Հայաստանի ձգտումը համատեղ ջանքերով ապագայում կանխելու 90 տարվա վաղեմության դեպքերի կրկնությունը: Այդ մասին այսօր հանդես գալով "Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը" միջազգային համաժողովում հայտարարել է ՄԱԿ-ի ցեղսպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Խուան Մենդեսը: Նրա խոսքերով, ցեղասպանությունը իրոք ծայրագույն հանցագործություն է, քանի որ, ըստ "ցեղասպանություն" հասկացության սահմանման, այն ուղղված է մարդկանց ոչնչացմանը էթնիկ, կրոնական կամ ռասայական հատկանիշով: Խ.Մենդեսի խոսքերով, հանցագործների մոտ անպատժելիության զգացումը ավելացնում է ցեղսպանությունների կրկնման ռիսկը, եւ անհրաժեշտ է փակել այդ շրջանը մեղավորներին միջազգային դատարանում դատելու ճանապարհով: Նրա խոսքերով, ըստ ցեղասպանությունների կանխարգելման եւ պատժի մասին կոնվենցիայի, այնտեղի նորմերը ունեն "յուս կոգենս" կարգավիճակը, այսինքն, նույնիսկ եթե պետությունը չի ստորագրել կոնվենցիան, ապա միեւնույն է պարտավոր է կատարել նրա պահանջները: "Հայաստանի պատմությունը արժեքավոր է ցեղասպանությունների կանխարգելամ տեսակետից", - հայտարարել է Խ.Մենդեսը: 

www.panarmenian.net

***

ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԵՏՔ Է ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՏՆԻ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆԸ

Միջազգային հանրության գլխավոր խոնդիրն է թույլ չտալ, որպեսզի բարբարոսությունը պարտության մատնի քաղաքակրթությանը եւ կանխարգելել ցեղասպանությունների կրկնությունը: Այդ մասին այսօր "Ծանրագույն ողբերգություն, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները" միջազգային համաժողովի փակմանը հայտարարել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նախագահ Մարի Ան Իսլեր Բեկենը: Նրա խոսքերով, 90 տարի հայ ժողովուրդը ապրել է անցյալի լուծի տակ: Ինչպես նշել է Մարի Ան Իսլեր Բեկենը, ճանաչումը հարկավոր է ոչ միայն միջազգային հանրության կողմից, այլ նաեւ հենց մեղավորի կողմից: Միեւնույն ժանական նա նշել է, որ հարկավոր է մեղմել կրքերը այդ հարցի շուրջ եւ այն ժամանկ Թուրքիան անպայման կճանաչի ցեղասպանությունը: Նա հավաստիացրել է, որ ԵՄ-ն ճնշում կգործադրի Թուրքիայի հանդեպ ցեղասպանության ճանաչման հարցում: Նա նաեւ նշել է, որ ԵՄ "Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ" ծրագիրը մի կառույց է, որն ունակ է իրական դարձնել կողմերի հաշտեցումը: Նրա խոսքերով, չի կարելի լինել անցյալի պատանդը: "Դառնալով ԵՄ անդամ, Թուրքիան ուղղակի չի կարողանա փակ սահմաններ ունենալ որեւէ երկրի հետ", - ընդգծել է Մարի Ան Իսլեր Բեկենը: 
 
www.panarmenian.net

Լուսանկարներ
|
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: