"Նրա օրոք Հայաստանը ոտքի կանգնեց"
Բազմանպատակ այց
27 Հուն 2012  

Հայրենիք-Սփյուռք համագործակցության վկայություններից

Արդեն մի քանի անգամ առիթ ենք ունեցել նշելու, թե ինչպես հիմնավորապես բարեփոխվեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի նախագահ դառնալուն պես: Այդ մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Եվս մեկ անգամ Սփյուռքի հետ մեր հանրապետության երկրորդ նախագահի աշխատանքի հսկայական օգտակարության մասին հիշելու առիթը այն փաստն է, որ 2005 թվականի այս օրերին Ռոբերտ Քոչարյանն ընդունել էր Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը: Այն գլխավորում էր տնօրենների խորհրդի նախագահ Անտոնի Պարսամյանը: Նա հանրապետության նախագահին ներկայացրել է ԱՀՀ նոր գործադիր տնօրեն Բրայան Արդունիին:

Ռոբերտ Քոչարյանն Ամերիկայի Հայկական Համագումարի հետ գործակցությունը գնահատել է արդյունավետ եւ նշել, որ այն արդեն ունի բավականին երկար տարիների պատմություն: Նախագահը ողջունել է կազմակերպության ներկայացուցիչների պարբերական այցերը Հայաստան:

Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, մտքեր են փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքին:

Ամերիկայի Հայկական Համագումարի պատվիրակները Հանրապետության նախագահին ներկայացրել են համագործակցության հետագա ծրագրերը:

Այսպիսով, հայրենի պետություն-սփյուռքյան տարբեր կազմակերպություններ բազմաճյուղ ու սերտ համագործակցության շնորհիվ էր, որ  Ցեղասպանության միջազգային ճանաչման, Ղարաբաղյան հարցի կարգավորման ու կարևորագույն այլ հարցերի շուրջ միջազգային ատյաններում հայությունը ներկայանում էր համատեղ մշակված դիրքորոշումներով ու տեսակետներով: Սա չէր կարող չտալ իր պտուղները, որոնց թվարկումն արդեն միանգամայան այլ թեմա է:

Լուսանկարներ
|
Նյութեր
ՆաԵՎ կարող է հետաքրքրել
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
www.2rd.am և www.2nd.am կայքերի այցելուների կողմից մեզ ուղարկվող բոլոր նյութերը անկախ ձևից, քանակից և ծավալից ամբողջապես կամ հատվածաբար տեղադրվում են էջում միայն կայքի քաղաքականությանը համապատասխանելու դեպքում: